Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 425.00-1.00 EUR SELL - 431.50+0.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
Հայկ Մարությանն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին
19/01/2019 14:54
Կիսվել

Հայկ Մարությանն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses («Դայմլեր բասիս») ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային ավտոբուսների արտադրությունում ընկերության շուկայի մասնաբաժինը Արևմտյան Եվրոպայում շուրջ 30% է, ընկերությունը ամենախոշոր մատակարարն է ողջ Եվրոպայում: Քաղաքապետարանում ներկայացվել են տարբեր մակնիշի, տարողության քաղաքային ավտոբուսներ, որոնք աշխատում են նաև հեղուկ գազով և հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական մարտկոցներով:

Daimler Buses ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել քաղաքապետարանի հետ համագործակցությունը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրերով:

Երևանի քաղաքապետն իր հերթին տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող խորհրդատու կազմակերպության առաջարկների փաթեթը, որի համաձայն էլ պետք է իրականացվի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը: Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը և կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ գործնականում փորձարկելով Երևանի երթևեկությանը համապատասխանող և քաղաքին հարմար ավտոբուսներ:

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37