
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: