ՊԵԿ․ Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, ինչպես նաև մոտ 0.3 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: