Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Միջոցներ կձեռնարկվեն Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ
22/01/2019 11:33
Կիսվել

Միջոցներ կձեռնարկվեն Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում դժգոհություններ են ստանում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ալավերդի քաղաքով անցնող հատվածի շինարարական աշխատանքների հետ կապված բնակչությանն ու երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքների պայմանագրերը ստորագրվել են 2017թ․ նոյեմբերի 30-ին, աշխատանքների մեկնարկը տրվել է 2018թ. մայիսի 29-ին։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է շինարարության մեկնարկից հետո 900 օրվա ընթացքում։

Նախագծով նախատեսված են մեծածավալ հողային և հորատապայթեցման աշխատանքներ, ինժեներական հաղորդակցուղիների տեղափոխում, ջրահեռացման համակարգի վերակառուցում, մայթերի, ճանապարհների վերակառուցում և այլն։ Այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում։ Թեև Մ6 ճանապարհի սկզբնամասում (Ստեփանավանի խաչմերուկ) և Մ6-Նոյեմբերյան խաչմերուկում արդեն տեղադրված են տարանցիկ բեռնատարների մուտքը Մ6 ճանապարհ արգելող և այլընտրանքային երթուղով ուղղորդող ճանապարհային նշաններ, սակայն տարանցիկ բեռնատարները շարունակում են երթևեկել հիմնանորոգվող ճանապարհով՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքներին, ինչի հետևանքով աշխատանքների տեմպերը և արդյունավետությունը նախատեսվածից զգալիորեն նվազել են։

Այս ամենը հանգեցրել է նրան, որ ճանապարհի Սանահին-Բաղրամյան տեղամասի 750մ երկարությամբ հատվածում հին պատվածքի և հիմքի քանդման-հեռացման աշխատանքներն ավարտվել են, իսկ նորը չի հաջողվել կառուցել նախ հողապաստառի բարձր խոնավության, այնուհետև՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։  

Ներկայում Ալավերդի քաղաքի այլ տեղամասերում իրականացվում են հողային և հորատապայթեցման աշխատանքներ։ Իսկ  Սանահին-Բաղրամյան հատվածում ճանապարհի նոր հիմքի և պատվածքի կառուցումը հնարավոր կլինի իրականացնել միայն հողի օպտիմալ խոնավության և բարենպաստ եղանակի դեպքում։ Ճանապարհի անցանելիությունն ապահովելու նպատակով շինարարները պարբերաբար սպասարկման աշխատանքներ են իրականացնում:

Նախարարությունը և իրավասու օղակները համապատասխան միջոցներ կձեռնարկեն պատճառվող անհարմարություններն ու դրանց ազդեցությունները նվազեցնելու և հնարավորին բացառելու ուղղությամբ:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք համայնքի բնակչության և երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85