Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ընդունված բողոքների մոտ 68 տոկոսը լուծվել է  հօգուտ հաճախորդների
24/01/2019 15:19
Կիսվել

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ընդունված բողոքների մոտ 68 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդների

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստացած բողոքների թիվը թեև նախորդ տարի ավելացել է, սակայն կեսից ավելին լուծվել է հօգուտ հաճախորդի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրասենյակի 10-ամյակին նվիրված ասուլիսում հայտնեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«Պահանջների քննության արդյունքում գործերի 67.49%-ը հանգուցալուծվել է հօգուտ հաճախորդի: Այս պահին 2 959 գրավոր պահանջները դեռ լիովին հանգուցալուծված չեն: Քննության ընդունված 2 959 պահանջներից 595-ը այս տարվա հունվարի 16-ի  դրությամբ դեռևս գտնվում է քննության փուլում: Ընդ որում, դրական ելքով գործերի 33,42%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով»,-ասաց Սարգսյանը:

2018 թ. քննության ընդունված 2 364 գործերի շրջանակում հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 248 999 574 ՀՀ դրամ գումար:

2018 թ. Գրասենյակ է ներկայացվել ընդհանուր 6 421 բողոք, որոնցից 5 892-ը վերաբերում է ֆինանսական համակարգին: Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77%-ով: Գրասենյակի կողմից 2018 թ. քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ, ինչը 77.00%-ով գերազանցում է 2017թ. համապատասխան ցուցանիշը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88