Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Երևանը շրջանցող նոր ճանապարհ կկառուցվի. տեսանյութ
26/01/2019 19:00
Կիսվել

Երևանը շրջանցող նոր ճանապարհ կկառուցվի. տեսանյութ

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է մնացել դեռևս Խորհրդային տարիներից: Մ15 ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանները:

«Իմաստը նա է, որ Երևանն ունենա շրջանցիկ ճանապարհ, ինչպես բոլոր զարգացած քաղաքներն ունեն: Այսօր մենք լավ գիտենք, որ գրեթե բոլոր ճանապարհներն անցնում են Երևանով, շատ լավ գիտենք նաև, թե ինչ վիճակ է կապված խցանումների հետ, տրանսպորտի վիճակը քաղաքի ներսում ինչպիսին է: Ցավոք սրտի, եթե մենք հյուսիսից հարավ ենք գալիս կամ արևմուտքից արևելք, բոլոր ճանապարհներն անցնում են Երևանի միջով: Նպատակն այն է, որ արդեն այն մեքենաները, որոնք անցնում են Երևանով, բայց իրենց նպատակը քաղաք հասնելը չէ, ունենան ալտերնատիվ ճանապարհներ և չմտնեն կենտրոն: Սա շատ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի զարգացման, այլ ընդհանրապես Հայաստանի ճանապարհների և տնտեսության զարգացման համար»,- նշել է քաղաքապետը: 

Քննարկվող նախագծերն իրատեսական են և իրագործելի, նկատում է քաղաքապետ Հայկ Մարությանն ու ընդգծում, որ այսօր նախաձեռնվող ծրագրերը ապագայի համար են:

«Մենք պետք է այսօրվա օրով միայն չապրենք, այլև ապրենք երեք կամ հինգ տարվա ծրագրով: Պետք է 10-15 տարի առաջ նայենք ու այսօր դնենք հիմքերն այդ աշխատանքների, որ մի քանի տարի հետո արդեն արդյունքներ ունենանք: Այսօր այդ հիմքերը դրվում են և այս շրջայցը հիմքն է, որը սկիզբ կտա այս ճանապարհաշինությանը»,- ասել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափման նպատակով քննարկվող հաջորդ ծրագիրը նախատեսում է Դավթաշենը ուղիղ կապով միացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ միաժամանակ հնարավորություն տալով այցելել Կոտայքի մարզ:

«Մենք պետք է Հայաստանը նայենք, որպես մեկ ամբողջություն և տնտեսական, և ճանապարհների կառուցման ու ենթակառուցվածքների առումով: Մենք քննարկում ենք պարոն Մարությանի հետ Երևանի շրջանցիկ ճանապարհների հարցը: Պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարենք և հասկանանք, թե այդ ճանապարհների կառուցումը տնտեսապես ինչ շահավետությամբ կաշխատի, հանրապետական ու միջպետական նշանակության, որ ճանապարհներն են, որ պետք է վերանորոգվեն  և որպես ընդհանուր ծրագրի մաս կարողանանք Երևանի բեռնաթափման ծրագիր մշակել»,- նշել է նախարարը:

Առաջիկայում ճանապարհաշինական վերոնշյալ նախագծերի մասով կներկայացվեն կոնկրետ գնահատականներ, ինչն էլ հնարավորություն կտա ըստ առաջնահերթության կյանքի կոչել ծրագրերը: Քննարկվող տարբերակների համաձայն, նոր ճանապարհահատվածները կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին, կունենան երթևեկելի մի քանի գոտիներ, կամրջային կառուցվածք:

Հայկ Մարությանի տեղեկացմամբ, քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: Կարևորագույն այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85