Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՊԵԿ. հիփոթեքային վարկի վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի ծավալը 2018թ. կազմել է 4.68 մլրդ դրամ
29/01/2019 15:15
Կիսվել

ՊԵԿ. հիփոթեքային վարկի վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի ծավալը 2018թ. կազմել է 4.68 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Այսպես, 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 273,9 մլն դրամ, 2016-ին՝ 1.349,8 մլն դրամ, 2017-ին՝ 2.416,0 մլն դրամ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 4.683,7 մլն դրամ գումար: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի 8,7 միլիարդ դրամի չափով գումար:

Յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է հիփոթեքային վարկեր ձեռք բերած անձանց և վերադաձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես՝ 2018 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 1.392,1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (719,2 մլն. դրամ) գերազանցել է 672,9 մլն. դրամով կամ 94%-ով: 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ավարտին գործընթացում ներգրավված են եղել 4021 անձինք (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 2295-ի դիմաց: Թիվն աճել է 1726-ով կամ 75%-ով: Յուրաքանչյուր եռամսյակ վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է միջինը 292,0 հազ. դրամ եկամտային հարկի գումար:

2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

– սահմանված ձևի դիմում,

– անձը հաստատող փաստաթուղթ,

– հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը,

– հիփոթեքային վարկը տրամադրած՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների վերաբերյալ,

– կառուցապատողի կողմից տրված տեղեկանք,

– բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր կամ առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր,

– գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ եռամսյակի ընթացքում վարձու աշխատողի վճարած եկամտային հարկի գումարների վերաբերյալ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք: Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող տասնվեց աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական՝ եկամտային հարկի վերադարձն ապահովելու նպատակով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88