Պաշտոնական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՊԵԿ. Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում մոլորեցնել հասարակությանը
30/01/2019 18:37
Կիսվել

ՊԵԿ. Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում մոլորեցնել հասարակությանը

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում վերջինիս ներկայացնել տուժվածի կարգավիճակով և մոլորեցնել հասարակությանը: Իրականությանը չեն համապատասխանում Կարեն Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ նրա, վերջինիս կողմից գործողություններ չձեռնարկելու արդյունքում անհետևանք են մնացել:  Ավելին՝ ՊԵԿ-ն ամիսներ առաջ հոդվածներ էր հրապարակել, որ ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ իրականացվել են հսկողական աշխատանքներ և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել և քննվում են քրեական գործեր, որոշ դրվագներով էլ իրականացվում են ընթացիկ հսկողական աշխատանքներ: 

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի կողմից Կարեն Կարապետյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի հետագա նախաքննության իրականացումը ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարելուն, ապա այս առումով ՊԵԿ-ը վստահեցնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունը և նախաքննության մարմինն ունի բոլոր հնարավորությունները օբյեկտիվ և արդարացի քննություն իրականացնելու համար:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88