Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման հատուկ մարմին
01/02/2019 13:33
Կիսվել

Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման հատուկ մարմին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկել Է ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալմաթիում, ելույթ ունենալով «Թվային օրակարգը գլոբալացման դարաշրջանում» համաժողովի լիագումար նստաշրջանում, Սարգսյանը հիշեցրել Է, որ ներկայում հանձնաժողովի շրջանակներում գործում Է կառավարությունների ղեկավարների որոշմամ ստեղծված թվային գրասենյակը: «Բայց արդեն ակներեւ Է, որ թվային գրասենյակը պետք Է վերածվի այդ նախագծերի կառավարման ինքնուրույն մարմնի, որովհետեւ նախագծերի թվաքանակն արդեն հսկայական Է, եւ դա արդեն գործունեության առանձին ոլորտ Է»,-ասել Է նա:

Ինչպես հավելել Է Սարգսյանը, Եվրամիության փորձը ցույց Է տալիս, որ «նման առանձին ուղղությունների զարգացման համար անհրաժեշտ Է ստեղծել նոր կառույցներ»: «Դա խոսում Է այն մասին, որ մեր ինտեգրացումը հինգ տարվա ընթացքում բավականին լրջորեն առաջ Է գնացել, եւ մենք դրա խորացման նոր փուլում ենք, երբ անհրաժեշտ են համատեղ նախագծերի իրացման նոր կառույցներ: Ակներեւ Է, որ հանձնաժողովն արդեն գլուխ չի հանում նման հսկայական քանակությամբ նախաձեռնություններից ու նախագծերից, եւ անհրաժեշտ Է հատուկ մարմին, որը կկառավարի դրանք»,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Սարգսյանը նշել Է, որ «թվային տրանսֆորմացիան միության երկրների՝ տարեկան մինչեւ 1 տոկոս տնտեսական աճի լուրջ ներուժ Է պարունակում, եթե երկրները համատեղ շարժվեն առաջ»: «Բայց վտանգավոր կլինի, եթե երկրները փորձեն շարժվել բաժան-բաժան, քանի որ դա խոչընդոտներ ու արգելքներ կստեղծի մեր ընդհանուր շուկաների համար, եւ դա ուժգնորեն կհարվածի բիզնեսին»,-հավելել Է նա:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հորդորել Է ԵԱՏՄ-ի երկրներին՝ օրենսդրության ներդաշնակեցում իրականացնել թվային տեխնոլոգիաների ոլորտում, ստեղծել ընդհանուր թվային չափորոշիչներ: Խոսելով այն մասին, որ ԵԱՏՄ-ի ազգային կառավարություններն իրականացնում են թվային տրանսֆորմացիայի իրենց ծրագրերը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ Է համարել այն, որ «ուժեղացվի ԵԱՀՏ-ի դերը ազգային կառավարությունների մոտեցումների ներդաշնակեցման եւ գործողությունների սինքրոնացման տեսանկյունից, ինչը թույլ կտա խուսափելու նոր խոչընդոտների առաջացումից ընդհանուր շուկայում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44