Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները
01/02/2019 20:39
Կիսվել

Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:

Առաջին հարցը եվրոպական ձեռնարկությունների ստեղծման հարցն է: Դրանք հիմնականում  գործունեություն են ծավալում ԵԱՏՄ ամբողջ տարածքում և դրանց մասնակիցները տարբեր երկրների ներկայացուցիչներ են: «Սա կարևոր է մեզ համար, քանի որ եվրասիական ապրանքանիշի հայեցակարգն ու համատեղ նախագծերի իրականացումը մեզ համար այսօր շատ ակտուալ է»,-նշել է նա:

Անդրադառնալով միության թվային օրակարգի իրականացման մեխանիզմներին՝ Սարգսյանն ասել է, որ ավելի քան 40 նախաձեռնություն է ստացվել Միության թվային գրասենյակում, որոնցից 8-ը իրագործման փուլում են:

Նիստի օրակարգում քննարկվել են նաև հարցեր՝ կապված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի իրավիճակին 2018 թվականին, մակրոտնտեսական իրավիճակին եւ կայուն տնտեսական զարգացման առաջարկներին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում երեք միջազգային պայմանագրերի ուղղությամբ, որոնցից առաջինը վերաբերվում է  գազափոխադրման համակարգի հասանելիության համատեղ իրավունքին, հաջորդը՝ գազի փոխանակման համատեղ ծրագրի իրականացմանը  և գազի ընդհանուր շուկայում առևտրային ծրագրին:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում: Հանդիպմանը քննարկվել է կազմակերպության թվային օրակարգը:

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91