ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՎԵԼ ԾԱՆՐ ՓՈՒԼՆ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած իր ելույթի ժամանակ նշել է, որ համաշխարհային տնտեսությանն անհրաժեշտ է մշակել և կիրառել տնտեսական ճգնաժամի հաղթահարման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև ֆինանսական շուկայի կարգավորման նպատակով պետք է կիրառվեն նոր մոտեցումներ: Նա նաև նշել է, որ համաշխարհային ֆինանսական շուկայում նկատվում է դրական փոփոխություններ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ տնտեսական ճգնաժամի առավել ծանր փուլն արդեն հաղթահարված է: Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ համաշխարհային տնտեսությունը կանգնած է 2 ծայրահեղությունների առջև` ձևավորված շուկայական համակարգի և պետական կարգավորման մեխանիզմների: