Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելեցին Beeline
13/02/2019 19:01
Կիսվել

Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելեցին Beeline

Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում 5 դպրոցների աշակերտներ այցելեցին Հայաստանում Beeline-ի գրասենյակ և հանդիպեցին ընկերության Գլխավոր տնօրենին։

Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդների գիտելիքները  և պատկերացումները Հայաստանում գործող ընկերությունների և աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:

Beeline-ը համագործակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ՝ աշխատաշուկայի պահանջները ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում ճիշտ ձևակերպելու և կրթական համակարգին ներկայացնելու համար: Երկու կազմակերպությունները միասին այս ծրագրի շրջանակում, առավելապես կենտրոնացել են երիտասարդների կարիերայի պլանավորման վրա:

«Beeline-ի հետ համագործակցության ծրագիրը հատկապես կարևորել է երիտասարդների ներգրավումը տնտեսության կարևոր ճյուղերում՝ աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու ճանապարհով: Մասնավորապես հարկ եմ համարում նշել, որ երիտասարդները ՀՀ-ում ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՏՏ, կապի և ճարտարագիտության ոլորտների նկատմամբ: Այցելության շրջանակում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու Beeline-ի գործունեությանը, կառավարչական և գործառույթների արդյունավետ մեթոդներին», – նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Beeline-ն իր սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է համարում երիտասարդներին ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցությունը։ Վստահ ենք, որ կարող ենք օգնել երիտասարդներին իրենց ներուժը բացահայտել և ճիշտ մասնագիտություն ընտրել՝ հնարավորինս մեծ հաջողությունների հասնելու համար։ Հուսով եմ, այս այցը և մեր ընկերության հետ ծանոթությունը նույնպես օգտակար կլինի մեր երիտասարդների համար, և կօգնի ճիշտ կողմնորոշվելու հարցում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների աշակերտներ և երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից 2018թ-ի դեկտեմբերից սկսած այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2