
Ժամանակ. Պարզ է դարձել, թե ինչու էր Ծառուկյանը դեմ կառավարության ծրագրին. 9 մլրդ-ի պատմություն
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել:
Ըստ էության, դա այն գումարն է, որը գազալցակայանները թաքցրել են պետբյուջեից:
Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով է բացատրվում Ծառուկյանի բացասական վերաբերմունքը կառավարության ծրագրին», – գրում է օրաթերթը: