Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին մուտք է արվել 264 միլիոն դրամ
21/02/2019 14:09
Կիսվել

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին մուտք է արվել 264 միլիոն դրամ

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին գործունեության վեց ամսում փոխանցվել է 859 միլիոն 22 հազար դրամ, որից ծախսվել է 236 միլիոն դրամը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփելով հիմնադրամի գործունեությունը, այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամի բյուջեից դրամահավաքի նպատակով գործուղումների համար ծախսվել է 4 միլիոն 472 հազար դրամ, որից մեկ գործուղման արդյունքում հավաքագրվել է 97 միլիոն 440 հազար, մյուսի արդյունքում ՝ 75 միլիոն դրամ:

«Հիմնադրամն ունի 11 աշխատակից, սակայն գործունեությունը ծավալում է վարձակալած տարածքում: Մենք այս փուլում փորձում ենք հարմար տարածք գտնել: Պետք է նշեմ, որ այս ընթացքում ոչ մի գույք ձեռք չենք բերել»,-ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամը պետությանը 3 միլիոն դրամի հարկ է վճարել:

Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամին ամենամեծ նվիրատվությունը եղել է 241 միլիոն դրամ՝ Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով, ամենափոքր նվիրատվությունը՝ 1000 դրամ՝ անհատ քաղաքացու կողմից:

Անդրադառնալով «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հինգ ամսվա գործունեությանը՝ վարչապետի տիկինն ասաց, որ հիմնադրամի հաշվեհամարին մուտք է արվել 264 միլիոն դրամ: Ամենախոշոր ներդրումը 51 միլիոն դրամ է եղել, ամենափոքրը՝ 1000 դրամ:

«Հիմնադրամն  ունի 100-ից ավելի շահառու երեխա: Գիտենք, որ այն ծածկում է քաղցկեղով հիվանդ երեխաների ծախսերը: Այս ընթացքում ծախսվել է 70 միլիոն դրամ՝ դեղորայքի, վիրահատական սարքերի ձեռք բերման, վիրահատությունների, սննդի և այլ ծախսերի վրա: Հիմնադրամը  10-ից ավելի միջոցառում է կազմակերպվել»,-հավելեց Հակոբյանը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59