Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
#TopEmployerArmenia. Աշոտ Չաղարյան․ Սա անկրկնելի փորձ է՝ նոր մշակույթ ճանաչել ու ծանոթանալ նոր մարդկանց հետ
28/02/2019 17:42
Կիսվել

#TopEmployerArmenia. Աշոտ Չաղարյան․ Սա անկրկնելի փորձ է՝ նոր մշակույթ ճանաչել ու ծանոթանալ նոր մարդկանց հետ

Ե՞րբ եք աշխատանքի անցել Ֆիլիպ Մորրիս ընկերությունում։ Ինչու՞ ընտրեցիք հենց այդ կազմակերպությունը։ Ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում ներկայումս։

Համալսարանն ավարտելուց հետո սկսեցի աշխատանք փնտրել խոշոր միջազգային ընկերությունում: Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում այդ տարիներին ներկայացված սակավաթիվ գլոբալ ընկերություններից մեկն էր: Հայաստանում PMI (Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ)-ի գրասենյակում անձնակազմի հավաքագրման հերթական փուլերից էր, ու ես իսկապես ուզում էի այնտեղ հայտնվել: Ցանկությունս կատարվեց․ մի քանի հարցազրույցից հետո աշխատանքի անցա Ֆիլիպ Մորրիսում՝ դեռ 1996 թիվն էր։ Թիմի շնորհիվ, բավականին արագ ինտեգրվեցի ու հասկացա, որ դա հենց այն աշխատանքն է, որ ես փնտրում էի: Կարիերաս սկսել եմ որպես հաշվապահ: Այսօր ղեկավարում եմ Ֆիլիպ Մորրիս Ռուսաստանի կորպորատիվ հարցերով զբաղվող ստորաբաժանումներից մեկը։

Ի՞նչը խթան հանդիսացավ Հայաստանից հեռանալու:

Ինձ առաջարկվեց պրակտիկա անցնել Շվեյցարիայի PMI կենտրոնական գրասենյակում, որտեղ աշխատեցի երկու տարի: Դա շատ լավ փորձ էր․ օգնեց հասկանալ, թե ինչպես է կազմակերպված գլոբալ բիզնեսը: Որոշ ժամանակ անց ես վերադարձա Հայաստան՝ ղեկավարելու Հայաստանում PMI- ի գրասենյակը:

Հետագայում աշխատել եմ Ուկրաինայում, Սերբիայում, Ռուսաստանում և Հարավային Աֆրիկայում: Երկրներից յուրաքանչյուրում անցկացրել եմ 3-4 տարի: Տարբեր երկրներում տարբեր պաշտոններ ունեի․ ներգրավված էի մարքեթինգի, վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտներում: Մինչև Մոսկվա տեղափոխվելը, ես պատասխանատու էի Հարավային Աֆրիկայի և Աֆրիկա մայրցամաքի այլ երկրների համար մասով բիզնեսի զարգացման համար։

Հե՞շտ էր արդյոք փոխել մասնագիտացումը:

Սկզբում բոլորովին հեշտ չէր: Օրինակ` ֆինանսական ոլորտից առևտրային ոլորտ տեղափոխվելը բավականին դժվար էր՝ աշխատանքային փորձի բացակայության պատճառով։ Սակայն նոր աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունն ու նոր մասնագիտության մեջ ինձ փորձելու ցանկությունը օգնեցին հաղթահարել դժվարությունները: Ժամանակի ընթացքում, գործունեության ոլորտը փոփոխելը ավելի հեշտանում է։

Նույնը վերաբերում է նաև մի երկրի մյուսը տեղափոխվելուն: Սա յուրահատուկ փորձ է ` մեկ այլ երկրում ապրելն ու աշխատելը, նոր մշակույթ ճանաչելն ու նոր մարդկանց հետ հանդիպելը: Այս փորձը մարդուն ավելի բաց ու հանդուրժող է դարձնում:

Ֆիլիպ Մորրիսում բավականին երկար ժամանակ եք աշխատում։ Ինչպե՞ս եք գնահատում այստեղ տեղի ունեցող վերափոխման գործընթացը:

Մեր ընկերությունը ներկայումս անցնում է զանգվածային փոխակերպման միջով: Երևի գիտեք՝ ցանկանում ենք դադարեցնել սիգարետի վաճառքը որքան հնարավոր է շուտ: Ընկերության նոր առաքելությունն է չափահաս ծխողներին ծխախոտից ավելի քիչ վնասակար արտադրանք առաջարկել։ Ֆիլիպ Մորրիսը սկսել է մշակել նվազեցված  ռիսկով ապրանքներ ավելի քան 10 տարի առաջ՝ ներդրումներ կատարելով նորարարական արտադրանքի զարգացման մեջ: Ընկերությունը իր ջանքերը կենտրոնացրել է նվազեցված ռիսկով նորարարական արտադրանքի ուղղությամբ ու դրանով իսկ բեկումնային շրջադարձ է արձանագրել ոշորտում:

Ի՞նչն եք ամենաշատը սիրում ընկերությունում։

Նախ և առաջ, ընկերությունը հնարավորություն է տալիս մասնագիտական աճի համար․ նոր ոլորտում ու ավելի բարձր պաշտոնին ինքնակատարելագործման հնարավորություն։ Բացառություն չէ տարբեր երկրներում ապրող մասնագետների հետ տարատեսակ ծրագրերի մասնակցելու յուրահատուկ հնարավորությունը: Ֆիլիպ Մորրիսում աշխատելով՝ թիմը գտնվում է այնպիսի միջավայրում, որը թույլ է տալիս բացահայտել լավագույն որակները:

Երկրորդը, ինչպես արդեն նշել եմ, մեր ընկերությունը առաջատարն է նորարարական արտադրանք ստեղծելու առումով, և ընկերության յուրաքանչյուր աշխատակից ներգրավված է փոխակերպման գործընթացներում: Այսօր մենք բոլորովին նոր արտադրատեսակների շուրջ ենք աշխատում, իսկ դա նշանակում է, որ բոլոր աշխատակիցները, առանց բացառության, պետք է ինքնազարգացմամբ զբաղվեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նոր տեխնոլոգիաները և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կազմակերպումը։

Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում արժանացել է Լավագույն գործատու՝ Top Employer տիտղոսին։ Ի՞նչ է ձեզ համար նշանակում Top Employer լինելը, ինչու՞ հենց Ֆիլիպ Մորրիսը դարձավ լավագույն գործատու։

Փորձագետները Ֆիլիպ Մորրիսին լավագույն գործատու են ճանաչում շատ երկրներում։ Բացի այդ, PMI-ը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է համաշխարհային մակարդակով լավագույն գործատու՝ Global Top Employer:

Ֆիլիպ Մորրիսի հայաստանյան թիմի նկատմամբ ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ։ Ցանկանում եմ շնորհավորել իմ գործընկերներին՝ հաջողություններ ու նոր բարձունքներ մաղթելով։

Խորհուրդ կտայի՞ք երիտասարդներին ու փորձառու մասնագետներին ընտրել Ֆիլիպ Մորրիսը որպես գործատու:

Այո, իհարկե: Նոր սերնդի աշխատակիցները միանում են առաջադեմ և նորարարական մի ընկերության թիմի։ 2017 թվականին PMI-ը, տեխնոլոգիական ընկերությունների հետ մեկտեղ,  Եվրոպական միությունում ներկայացված արտոնագրային հայտերի քանակով աշխարհի խոշորագույն 100 ընկերությունների ցուցակում 63-րդ տեղն է զբաղեցրել։ Սա խոսում է ընկերության կողմից կիրառվող լավագույն փորձի մասին:

PMI-ին միանալով, երիտասարդ սերնդի աշխատակիցները հնարավորություն ունեն աշխատանքի փորձ ձեռք բերել 21-րդ դարի ընկերությունում, որը զգալի ներդրումներ է կատարում աշխատակիցների տաղանդները զարգացնելու մեջ։

#TopEmployerArmenia. Աշոտ Չաղարյան․ Սա անկրկնելի փորձ է՝ նոր մշակույթ ճանաչել ու ծանոթանալ նոր մարդկանց հետ

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34