Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Tesla-ն այսուհետ կարելի է վերալիցքավորել 15 րոպեում
11/03/2019 10:36
Կիսվել

Tesla-ն այսուհետ կարելի է վերալիցքավորել 15 րոպեում

Tesla ընկերությունը բարելավում է իր վերալիցքավորման ցանցը` նվազեցնելով սպասելաժամանակը մինչև երկու անգամ, քանի որ Model 3-ի բանակն աճում է, և մրցակիցները, ինչպիսին Porsche-ն է, պատրաստում են իրենց իսկ ենթակառուցվածքները։

Կրկնապատկելով Tesla-ի կայանների հզորությունը և մինչ վարդակին մոտենալը նախապես տաքացնելով մեքենայի մարտկոցները՝ լիցքավորման ժամանակը կնվազի՝ հասնելով մինչև 15 րոպե, ասել է իր բլոգում էլեկտրական մեքենաների առաջատարը։ V3 Supercharging ցանցը, որը հասանելի կլինի մինչև տարեվերջ, թույլ կտա օրական կրկնակի անգամ ավելի շատ մեքենաներ լիցքավորել։

Առաջին V3 Supercharging ոչ փորձնական կայանը կհայտնվի հաջորդ ամիս։ Հյուսիսային Ամերիկայում մեկնարկից հետո՝ տեխնոլոգիան կհասնի Եվրոպա և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան չորրորդ եռամսյակում, հայտնել է ընկերությունը։ Tesla-ի բաժնետոմսերը աճել են 3.1%-ով, հինգշաբթի Նյու-Յորքում կազմել 284.7 դոլար՝ մի փոքր վերաճելով չորս օրվա անկումից հետո:

Tesla-ի խոսքերով՝ իր ցանցը արագ լիցքավորող ենթակառուցվածքների շնորհիվ կապահովի 250 կիլովատ էներգիա՝ նախկին 20 կվտ-ի փոխարեն։

Ընկերությունը ջանում է հակազդել գործող ավտոարտադրողների մրցակցային ալիքին, որոնք էլ պատրաստում են իրենց էլեկտրական փոխադրամիջոցները և վերջիններիս աջակցելու համար բարելավում լիցքավորման ենթակառուցվածքները։ Volkswagen AG-ին պատկանող Ionity GmbH-ը, Mercedes Benz արտադրող Daimler AG-ն, Ford Motor Co.-ն և BMW AG-ն մինչև հաջորդ տարվա կեսերը 350կվտ հզորությամբ 400 կայան կունենան Եվրոպայի խոշորագույն ավտոմայրուղիների վրա։

ԱՄՆ-ում Volkswagen-ի մասնաճյուղերից մեկը նույնպիսի ջանքեր է գործադրում։ Volkswagen-ի սեփականություն հանդիսացող Porsche ապրանքանիշը, որն այս տարի ավելի ուշ սկսում է իր էլեկտրական Taycan-ի վաճառքը, ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող իր ֆիրմային ընկերություններին նույնպես կցում է 350կվտ հասնող լիցքավորման սարքեր:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75