Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Պետությունը կերկարաձգի պաշտոնատար անձանց  գույքի և եկամուտների հայտարարագրման ժամկետը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
13/03/2019 20:37
Կիսվել

Պետությունը կերկարաձգի պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ժամկետը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ ձայներ չկային:

«2017-ին ԱԺ-ն ընդունել էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենք, որով նախատեսվում էր ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ընդ որում, նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է ստեղծվեր 2018-ի ընթացքում: Միևնույն ժամանակ 2018-ին ընդունվեց Հանրային ծառայության մասին նոր օրենքը։ Ընդ որում, հանրային ծառայության մասին օրենքով ամրագրված գույքի և եկամուտների և շահերի հայտարարագրման հետ կապված հարաբերությունները հիմնականում կապվեցին նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ: Հիմա ունենք իրավիճակ, որ փաստացի այդ հանձնաժողովը չի ստեղծվել: Ընդ որում, դրա չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացնել գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված: Օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր, միևնույն ժամանակ չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվի այդ հայտարարագիրը»,-ներկայացրեց նախագծի հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

2019-ից հայտարարագրերը պետք է ներկայացվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը չի ստեղծվել: Հիմա նախագծով առաջարկվում է փոփոխել օրենքը, մասնավորապես այն դրույթները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2019-ի հունվարի 1-ից և փաստացի հանձնաժողովի բացակայության պատճառով ուժի մեջ չեն մտել, երկարաձգել ժամկետը և 2020թ հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմները ներդնել: «Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ հայտարարագրման ժամկետն ամրագրված է մարտի 1-ին, մենք երկարաձգում ենք դա, և հայտարարագրերը կներկայացվեն մինչ մայիսի 31-ը»-նշեց Քրմոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այն անձինք, ովքեր արդեն ներկայացրել են հայտարարագրերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, դրանք համարվում են ընդունված, և պարտականությունը՝ կատարված:

ԱԺ-ն օրենքի հիման վրա հնարավորություն կունենա այս տարի ձևավորել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01