Բիզնես

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 389.00+1.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.05+2.04 WTI - 71.69+1.98
COMEX:  GOLD - 2760.80+0.81 SILVER - 33.88+0.80
COMEX:  PLATINUM - 1034.90+1.32
LME:  ALUMINIUM - 2677.50+1.04 COPPER - 9602.50+1.00
LME:  NICKEL - 16167.00-0.79 TIN - 31325.00+0.61
LME:  LEAD - 2046.00-1.37 ZINC - 3102.00-2.28
FOREX:  USD/JPY - 152.3+0.37 EUR/GBP - 1.0793-0.26
FOREX:  EUR/USD - 1.0793-0.26 GBP/USD - 1.2959-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42114.40-0.61 NASDAQ - 18518.61+0.56
STOCKS US: S&P 500 - 5808.12-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 38605.53+1.82 TOPIX - 2657.78+1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 20599.36+0.04 SSEC - 3322.20+0.68
STOCKS EUR:  FTSE100 - 8248.84-0.25 CAC40 - 7497.54-0.08
STOCKS EUR:  DAX - 19463.59+0.11
28/10/2024  CBA:  USD - 387.13-0.12 GBP - 502.61-0.31
28/10/2024  CBA:  EURO - 418.76-0.44
28/10/2024  CBA:  GOLD - 33997.04-17.39 SILVER - 412.60-12.39
Ժամանակ. Բունտ է հասունանում. Մոտ 6000 մարդու օրվա հացն է վտանգված
19/03/2019 10:05
Կիսվել

Ժամանակ. Բունտ է հասունանում. Մոտ 6000 մարդու օրվա հացն է վտանգված

«Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս բողոքի լուրջ ցույցեր, նույնիսկ անհնազանդության ակցիաներ են սպասվում՝ կապված «վիճակախաղերի» մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով խիստ սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը։

Մեր աղբյուրները պնդում են, որ նոր իշխանությունների նման քայլերի հետեւանքով հազարավոր մարդիկ կա՛մ կդառնան գործազուրկ, կա՛մ կկորցնեն եկամտի կայուն աղբյուրը, խոսքը ոչ միայն այդ գրասենյակներում աշխատողների, այլեւ վարձակալությամբ բուքմեյքերականներին տարածքներ հանձնած մարդկանց մասին է։

Փաստն այն է, որ տվյալ փոփոխությունների արդյունքում պետությունը կկրի ոչ միայն հսկայական նյութական վնաս` ի դեմս լիցենզիայի գումարի, սոցվճարների, գույքահարկի եւ այլն, այլեւ հազարավոր մարդիկ կդառնան գործազուրկ, ինչպես նաեւ չի լուծվի գլխավոր խնդիրը` խաղադրույք կատարողը կշարունակի խաղալ, բայց դա կանի բացառապես համացանցի միջոցով։

Մեր աղբյուրները պնդում են, որ մի քանի բուքմեյքերականների աշխատողներ ցանկանում են ծայրահեղ քայլերի դիմել հենց այսօր, բայց նրանց ղեկավարներին դեռեւս հաջողվում է կանխել դա, սակայն մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ երկար զսպել չեն կարող, մարդկանց օրվա հացն է վտանգված. խոսքը մոտավոր հաշվարկով 6000 մարդու մասին է», – գրում է «Ժամանակ» օրաթերթը:

28/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.13
-0.12
Եվրո (EUR)
418.76
-0.44
Ռուբլի (RUR)
3.98
-0.03
Լարի (GEL)
141.68
-0.11
33997.04
-17.39
Արծաթ
412.60
-12.39