Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ժամանակ. Նոր Հայաստան, նոր ատոմակայան. հարցն օրակարգո՞ւմ է. որ երկիրն է այն կառուցելու
20/03/2019 09:31
Կիսվել

Ժամանակ. Նոր Հայաստան, նոր ատոմակայան. հարցն օրակարգո՞ւմ է. որ երկիրն է այն կառուցելու

«Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է ոչ թե ատոմակայանի փակման հարցը, այլ համարժեք հզորության ստեղծման: Այդ մասին մարտի 19-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ ներդրումային հնարավոր ծրագրերի մասին:

Այդօրինակ հայտարարությունն, իհարկե, առաջին անգամ չէ, որ հնչում է: Այդ մասին խոսել է նաեւ նախկին իշխանությունը՝ ասելով, որ ատոմակայանը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծված չէ համարժեք նոր հզորություն: Սակայն, այդուհանդերձ, թե՛ նախկինում, թե՛ հիմա այս հարցն ունի որոշակի պարզաբանման անհրաժեշտություն՝ այն իմաստով, որ հստակեցման կարիք ունի «համարժեք հզորություն» արտահայտությունը:

Առաջին հայացքից, համարժեք հզորություն նշանակում է էներգետիկ արտադրողականության համարժեք հզորություն, որը թույլ կտա մի էներգաարտադրողին փակել՝ ունենալով նորը եւ այդպիսով չունենալով արտադրական աղբյուրի դեֆիցիտ: Բայց հարցը շատ ավելի տարողունակ է: Օրինակ՝ ջերմաէլեկտրակայանը համարժե՞ք է ատոմակայանին, թե՞ ոչ: Անկասկած է, որ միայն արտադրական հզորությունը եւ անգամ միայն ինքնարժեքի հավասարազորությունը չեն կարող համարվել համարժեք՝ այդ բառի լայն եւ խորքային իմաստով: Որովհետեւ Հայաստանը գազ ստանում է արտերկրից, իսկ ատոմակայանի դեպքում մենք ձեռք ենք բերում միջուկային վառելիքը մեկ անգամ եւ բավական երկար ժամանակահատվածի համար: Իհարկե, կա թափոնների կառավարման խնդիրը, բայց այստեղ հարցն ամենեւին համարժեք չէ մատակարարվող գազի խնդրին:

Սրանից բացի, կա նաեւ խնդրի թերեւս ամենակարեւոր՝ քաղաքական, աշխարհաքաղաքական եւ նույնիսկ ռազմա-քաղաքական բաղադրիչը, որ ունի ատոմակայանը եւ չունի գործնականում որեւէ այլ էներգաարտադրող հզորություն: Ատոմակայանը քաղաքականություն է, ավելին է, քան քաղաքականությունը, միջուկային տեխնոլոգիան ներկայումս ցանկալի ռեսուրս է անգամ շատ զարգացած, ուժեղ պետությունների համար, որը Հայաստանն ունի եւ շահագործում է: Ըստ այդմ՝ եթե խոսում ենք համարժեքությունից, ապա, բնականաբար, պետք է խոսել առավել եւս այդ բաղադրիչի մասին, ըստ այդմ՝ համարժեք հզորություն ասելով՝ Երեւանն իր գործընկերների հետ պետք է քննարկի լիովին համարժեքության հարցը, այսինքն՝ նոր ատոմակայանի:

Ինքնին հասկանալի է, որ այստեղ որքան կարեւոր է խնդիրը նաեւ քաղաքական, ռազմա-քաղաքական տեսանկյունից, նույնքան էլ, բնականաբար, կա բարդ աշխատանքի տեղիք, ներառյալ նաեւ բավականին թանկարժեք բնույթը: Այդ իմաստով, ինչպես հայտնի է, թղթի վրա մնաց դեռեւս 2008 թվականին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նոր ատոմակայանի շինարարության մասին: Ընդ որում՝ այդ ուղղությամբ պայմանագիր կնքվեց «Ռոսկոսմոսի» հետ, որով ռուսական ընկերությունը մի կողմից ստանձնեց ամբողջ շինարարության «իրավունքը», մյուս կողմից ընդամենը 20 տոկոսի ֆինանսավորման պարտավորությունը, որը մոտավորապես կազմում էր մեկ միլիարդ դոլար փող: Այս իմաստով, ինչպիսի՞ վիճակում է այդ համաձայնությունը, կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ դրանից, քննարկվո՞ւմ է արդյոք ռուսական կողմի հետ այդ հարցը, թե՞ Մոսկվան հորդորել է բավարարվել գործող ատոմակայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու համար տրված վարկով՝ 270 միլիոն դոլարի:

Օրեր առաջ Հայաստան էր ժամանել նաեւ ատոմային էներգիայի ոլորտի ֆրանսիական պատվիրակությունը, որի ընթացքում քննարկվել էր ոլորտում երկկողմ գործակցության հարցը: Իսկ այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ դեռեւս 2011 թվականին Հայաստան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Սարկոզին խոսել էր այն մասին, որ հայկական կողմի հետ կքննարկեն նոր ատոմակայանի շինարարությանը ֆրանսիական մասնակցության հարցը:

Հարցը, սակայն, մնաց կիսատ, Սարկոզիի չվերընտրվելո՞ւ պատճառով, թե՞ ռուսական կողմի խոչընդոտի: Սա առայժմ բաց հարց է, սակայն ավելի լայն համատեքստով՝ Հայաստանի նոր կառավարության օրակարգում կա՞ նոր ատոմակայանի հարց՝ որպես արտաքին գործընկերների հետ քննարկվող խնդիր, թե՞ ոչ», – գրում է Ժամանակ օրաթերթը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75