Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կրիպտոաակտիվներ․ ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրություն
20/03/2019 10:09
Կիսվել

Կրիպտոաակտիվներ․ ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրություն

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան և «Elawphant» փաստաբանական ընկերությունն սկսել են Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը: Այս առիթով ասոցիացիայում ձևավորվել է իրավական հարցերով աշխատանքային հատուկ խումբ: Առաջարկվող իրավակարգավորման հայեցակարգը կենտրոնանում է հետևյալ հիմնական կետերի շուրջ`

1. հստակեցնել տնտեսական հարաբերություններում կիրառվող թվային նիշքերի (տոկենների) իրավական կարգավիճակը ՀՀ օրենսդրությունում՝ դրանց տալով գույքի կարգավիճակ, մասնավորապես` գույքի կարգավիճակ ունեցող էլեկտրոնային փաստաթղթեր, գույքային էլեկտրոնային փաստաթղթեր.

2. ապակենտրոնացված թվային նիշքերի իրավակարգավորման մոդելում հաշվի առնել էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային փաստաթղթերի գործող կարգավորումները.

3. օրենսդրությունում տարբերակել թվային նիշքերը, որոնք ունեն առևտրային արժեք, սակայն հիմքում չունեն պարտավորական հարաբերություններ (օրինակ՝ կրիպտոարժույթներ), և նրանք, որոնք իրենց հիմքում ունեն պարտավորական հարաբերություններ (օրինակ՝ ապակոնտրոնացված պարտավորական թվային նիշքեր կամ կրիպտոպահանջներ).

4. պարտավորական թվային նիշքերը կարգավորել արժեթղթերի մոդելով՝ հաշվի առնելով, որ դրանք հավաստում են պարտավորական իրավունքներ.

5. կրիպտոարժույթների և ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերով գործարքներ իրականացնող տնտեսվարողներին դարձնել ՓԼԱՖ հաշվետու.

6. կարգավորել ապակենտրոնացված թվային տեխնոլոգիաների կիրառությամբ կենտրոնացված ծառայություններ մատուցող տնտեսվարողների գործունեության որոշ ասպեկտները (կրիպտոփոխանակում, կրիպտոբորսա, թվային դրամապանակի ծառայություններ մատուցողներ, ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերի թողարկողներ (ICO) ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերի շուկայի օպերատոր և այլն) սպառողների և ներդրողների շահերի պաշտպանության համար.

7. որդեգրել ապակենտրոնացված թվային նիշքերի կարգավորման առավել ինսենտիվային (խրախուսական) և նվազապես պենիտենցիար (պատժողական) մոդել՝ դրանցով հասարակական հարաբերությունների մասնակիցների հաշվետվողականությունը ապահովելու համար՝ հաշվի առնելով վերահսկողության գործիքների բացակայությունը և մարտահրավերները վարչարարական հարաբերություններում.

Բլոկչեյնի ոլորտում գործող ընկերությունների առանձնահատկությունը նրանց արագ աճն ու ազատ տեղաշարժն է աշխարհով մեկ: Եվ քանի որ կրիպտոարժույթներին և բլոկչեյնին հարող հարցերի հստակ կարգավորումներ երկրների մեծամասնությունը դեռ չունի, այսպիսի ընկերություններն անընդհատ փնտրում են իրենց գործունեությանն առավել համապատասխան և գրավիչ օրենսդրական դաշտ ունեցող պետություններ: Եվ շատ կառավարություններ էլ, իրենց հերթին, հասկանալով այս նոր ինդուստրիայի տնտեսական ամբողջ ներուժը, այժմ աշխատում են մշակել բոլոր պահանջներին բավարարող կարգավորող նորմեր, որպեսզի կարողանան ներգրավել այսպիսի գլոբալ ընկերություններ: Աշխարհում այս առումով տեղի ունի չհայտարարված մրցավազք: Եվ ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանն` իր տեխնոլոգիական հզոր ներուժով և վստահելի ֆինանսաբանկային համակարգով, ունի բոլոր շանսերը` լինելու առաջատարների շարքում: Այս հանգամանքն արդեն հայտնի է միջազգային շատ ընկերությունների և կարևոր նշանակություն ունի նաև ոլորտի հայ ձեռներեցների և ՏՏ մասնագետների համար, որոնք իրավական որոշակիության և լավ պայմանների համար փնտրում են լուծումներ այլ երկրներում: Մնում է ապահովել նրանց համար խաղի հստակ և ձեռնտու պայմաններ:

Ինչպես նշում է առաջարկվող հայեցակարգի հեղինակ և «Elawphant» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր Գևորգ Հակոբյանը, օրենսդրության կողմից երևույթի հստակ չճանաչումը հանգեցնում է իրավական անորոշության և Հայաստանի` տնտեսության հիմնական ուղղություններից մեկը հռչակած ՏՏ ոլորտի զարգացման արգելակման: Բացի այդ, երկրի ֆինանսական համակարգը արհեստականորեն հետ է մնում համաշխարհային ֆինանսական շուկաների ինովացիոն զարգացումներից:

Nooor բլոկչեյնի ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանն էլ նշում է. «Օրենսդրության ընդունումը նոր հնարավորություններ կընձեռի և կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ տնտեսության վրա: Բազմաթիվ խոշոր ներդրողներ արտերկրից հետաքրքրված են մեր շուկայով, բայց դեռևս խուսափում են այստեղ հաստատվելուց, քանի դեռ չկան հստակ կարգավորումներ: Եվ որպեսզի հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, մենք հրավիրում ենք միանալու իրավական հարցերով աշխատանքային խմբին` միասին հիմք դնելու տնտեսական և տեխնոլոգիական զարգացման նոր փուլին»:

Հայեցակարգի առավել մանրամասն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով` https://nooor.io/crypto-regulation/

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75