Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Տարեցները Facebook-ում 7 անգամ ավելի շատ «fake» լուրեր են տարածում, քան երիտասարդները
21/03/2019 11:52
Կիսվել

Տարեցները Facebook-ում 7 անգամ ավելի շատ «fake» լուրեր են տարածում, քան երիտասարդները

Ըստ վերջերս հրապարակված ուսումնասիրության՝ 65 տարեկանից բարձր Facebook-ի օգտատերերը ավելի շատ ապատեղեկատվություն են տարածում սոցցանցերում, քան այլ տարիքային խմբերի չափահաս անձինք։ Այս մասին տեղեկացնում է Բիզնես Ինսայդերը։

Պրինսեթոնի և Նյու-Յորքի համալսարանների գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ չնայած այսպես կոչված «fake» տեղեկատվության տարածման պրակտիկան, ընդհանուր առմամբ, տարածված չէր, հավանականությունը, որ անձը կկիսվի կեղծ տեղեկատվությամբ, շատ ավելի փոխկապակցված է տարիքի, քան կրթության, սեռի կամ քաղաքական հայացքների հետ։

«Ոչ մի դեմոգրաֆիական այլ ցուցանիշ չունի այն նույն հաստատուն ազդեցությունը կեղծ լուրերի տարածման վրա, ինչ՝ տարիքը՝ այս կերպ մեր տարիքը դարձնելով շատ ավելի ուշագրավ»,— հինգշաբթի հրապարակված Science Advances-ում գրել են հետազոտության հեղինակները։

Հետազոտողները 3500 մարդկանց, որոնցից ոչ բոլորն էին Facebook-ի օգտատեր, օնլայն ձևանմուշ հանձնարարեցին՝ նպատակ ունենալով հասկանալ, թե որ բնութագրիչ հատկանիշներն են կապված 2016թ․-ի նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ Facebook-ում ապատեղեկատվության տարածման հետ:

Հետազոտողները կեղծ լուրերը սահմանեցին որպես «գիտակցական մակարդակում կեղծ կամ ապակողմնորոշող բովանդակություն, որը մեծապես ստեղծվել է գովազդային եկամուտների առաջացման նպատակով»: Թեև դա համընկնում է 2016 թվականի ընտրություններից առաջ ձևավորված արտահայտության բուն իմաստին, նախագահ Դոնալդ Թրամփն այն ավելի հաճախ օգտագործում է՝ նկատի ունենալով հեղինակավոր լրատվական կազմակերպությունների, որոնց նա չի սիրում:

Հետազոտության մասնակիցներից նրանք, ովքեր Facebook-ի օգտատերեր էին, միայն 49%-ը համաձայնեց կիսվել իրենց պրոֆիլի ցանկացած տվյալներով։ Այդ մասնակիցներից 65 տարեկանից բարձր մարդիկ էին, որ գրավեցին հետազոտողների ուշադրությունը։

65 տարեկանից բարձր օգտատերերի 11%-ը կիսվել է հոդվածով, որը համապատասխանում է կեղծ տեղեկատվության վերաբերյալ ուսումնասիրության սահմանմանը։ 18-29 տարեկան անձանց միայն 3%-ն է նման կերպ վարվել։ Ուսումնասիրությունը հստակ գծեց իր «կեղծ տեղեկատվության տիրույթները»՝ հիմնվելով BuzzFeed News-ի լրագրող Քրեյգ Սիլվերմանի ստեղծած ցանկի վրա։

Հետազոտության համահեղինակ և Պրինցեթոնի համալսարանի քաղաքագետ Էնդրյու Գեսը The Verge-ին ասել է, որ արդյունքները այնքան պարզ չեն եղել, որքան որ մարդիկ կարող են կարծել։

«Ինձ համար ապշեցուցիչն այն է, որ այս փոխկապակցվածությունը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ դուք վերահսկում եք կուսակցական պատկանելությունը կամ գաղափարախոսությունը։ Այն փաստը, որ այս կապը անկախ է այս բոլոր մնացած բնութագրիչնրից, ինձ պարզապես զարմացնում է։ Եվ մենք չենք հիմնվում այն հանգամանքի վրա, որ տարեցները պահպանողական են», – ասաց նա։

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ հետազոտության մասնակիցներից հանրապետականները ավելի շատ հղումներ են արել ապատեղեկատվություն տարածող կայքեր, քան ժողովրդավարները, իսկ «անկախներ» ներկայացած կուսակցականները մոտավորապես կիսվել են այնքան կայքերով, որքան հանրապետականները:

Ուսումնասիրության այն եզրակացությունը, ըստ որի՝ 65 տարեկան և այդ տարիքից բարձր անձինք կիսում են միտումնավոր կեղծ կամ ապակողմնորոշող նորությունների մեծ մասը, որ մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում, կարող է մեծապես օգնել սոցցանցերին հասկանալու, թե ինչպես պայքարել ապատեղեկատվության տարածման դեմ։

Ուսումնասիրության հեղինակները հավելել են նաև, որ շատ ավելի հանգամանքներ պետք է հաշվի առնվեն, քանի որ ավագ սերունդը կարող է «թվային մեդիա գրագիտության բավարար մակարդակ չունենալ՝ ինտերնետում առկա նորությունների արժանահավատությունը հուսալիորեն որոշելու համար»։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34