Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գևորգ Պապոյան. առանց արտահանման ծավալների ավելացման տնտեսական հեղափոխությունը դանդաղելու է
25/03/2019 18:26
Կիսվել

Գևորգ Պապոյան. առանց արտահանման ծավալների ավելացման տնտեսական հեղափոխությունը դանդաղելու է

Հարկային նոր օրենսգիրքը գաղափարապես արտահանմանը միտված ճյուղերի զարգացման վրա է հիմնված:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ մեծ հեռանկարներ ունեն հատկապես հագուստի արտադրությունն ու զբոսաշրջությունը : «Առանց մեր արտահանման ծավալների կտրուկ ավելացման տնտեսական հեղափոխության գործընթացը բավականին դանդաղ տեղի կունենա»,-ասաց նա:

Անդրադառնալով գրավատների և փոխանակման կետերի վճարի մասով նախատեսված փոփոխություններին, Գևորգ Պապոյանը նշեց, որ դրանք հիմնականում հավելյալ արժեք չեն ստեղծում և իրենց ստեղծած հավելյալ արժեքը շատ ավելի քիչ է, քան այն, որ կա արտահանմանը միտված ճյուղերի դեպքում:

«Խնդիրը պետական տուրքի կտրուկ բարձրացման հետ է կապված, որտեղ որոշակիորեն արդարացի բողոք կա գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերի կողմից: Գրավատներն այսօր ամսական 8300, փոխանակման կետերը մոտավորապես 4500 դրամ են վճարում, և սա աբսուրդային է»,-ընդգծեց բանախոսը, հավելելով, որ Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկման ժամանակ սպասում է հանգամանալից պատասխանի ֆինանսների նախարարության կողմից:

Առաջարկվող փոփոխություններով վարկային կազմակերպություններից գանձվող պետական տուրքը 500 հազարից առաջարկվում է դարձնել 3 միլիոն դրամ, վճարահաշվարկային ընկերություններից գանձվող տուրքը 250 հազարից՝ մեկ միլիոն դրամ, վարկային բյուրոներից՝ 500 հազարից՝ 1 միլիոն դրամ, բանկերից՝ 3 միլիոն դրամից՝ 7 միլիոն դրամ, գրավատներից՝ 100 հազար դրամից՝ 6 միլիոն դրամ, փոխանակման կետերից՝ 50 հազար դրամից՝ 3 միլիոն դրամ, փոխանակման դիլերներից՝ 100 հազարից՝ 3 միլիոն դրամ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2