Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին
27/03/2019 12:42
Կիսվել

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին

Շինարարության ոլորտում Հայաստանում նաև պետության ծրագրերով խոշոր գործողություններ կիրականացվեն: Այս տարվա առաջին երկու ամիսներին շինարարության ոլորտում զգալի աճ է արձանագրվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունեցել շինարարության ոլորտում: Ե՜վ հունվարին, և՜ փետրվարին շինարարության ոլորտում ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ: Մյուս կողմից լրջագույն աճ է նկատվում հիփոթեքային վարկավորման ոլորտում: Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ հիփոթեքային վարկավորումն աճել է  77 տոկոսով, իսկ փետրվարին, նախորդ տարվա փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոս: Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, բացարձակ թվով` 70 մլրդ դրամ: Այսինքն՝ անցյալ տարվա մայիսից մինչ այժմ մոտ 150 մլն դոլարի բնակարաններ գնելու գործարքներ են արել ՀՀ քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները վստահություն են ցուցաբերում սեփական ապագայի նկատմամբ: Եվ այն գումարները, որոնք կարող էին պայմանականորեն ծախսել արտագաղթ պլանավորելու վրա, ծախսում են Հայաստանում «տնավորվելու» համար, ինչը ապագայի նկատմամբ լավատեսության ամենալավ դրսևորումն է: Եվ այս ցուցանիշները մեզ թույլ են տալիս ասել, որ Հայաստանը, ըստ էության, կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին»,- ասաց վարչապետը:

Նա կասկած չունի, որ մենք առաջիկայում հենց այսպիսի գործընթացներ կտեսնենք: Այդ մասին են վկայում նաև գործարար շրջանակի շինարարների հետ կառավարության ունեցած զրույցները, շփումները: Վարչապետը նշեց` դա նշանակում է, որ այս ոլորտում բացվելու են բազմաթիվ աշխատատեղեր: «Մանավանդ, որ շինարարության ոլորտում պետական ծրագրերով են խոշոր գործողություներ իրականացվելու, ինչը, անշուշտ, պետք է ունենա իր դրական արդյունքը»,-նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ արձանագրված դրական ցուցանիշները ցույց են տալիս զարգացման դինամիկան: Վարչապետը վստահեցրեց, որ հեղափոխությունից հետո, նախորդ տարվա երկրորդ կեսին սկիզբ առած դրական գործընթացները հստակ ունեն իրենց շարունակությունը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01