Բիզնես

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 80.79-1.09 WTI - 78.04-1.46
COMEX:  GOLD - 2740.00-0.25 SILVER - 31.05-1.74
COMEX:  PLATINUM - 965.00+2.07
LME:  ALUMINIUM - 2601.50+1.62 COPPER - 9167.50+0.15
LME:  NICKEL - 15850.00-0.66 TIN - 29592.00-0.60
LME:  LEAD - 1935.00-1.58 ZINC - 2863.00+0.02
FOREX:  USD/JPY - 156.3+0.56 EUR/GBP - 1.0271-0.27
FOREX:  EUR/USD - 1.0271-0.27 GBP/USD - 1.2163-0.56
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43487.83+0.78 NASDAQ - 19630.20+1.51
STOCKS US: S&P 500 - 5996.66+1.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38451.46-0.31 TOPIX - 2679.42-0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 19584.06+0.31 SSEC - 3241.82+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 8505.22+1.35 CAC40 - 7709.75+0.98
STOCKS EUR:  DAX - 20903.39+1.20
17/01/2025  CBA:  USD - 398.94+0.84 GBP - 486.63+0.87
17/01/2025  CBA:  EURO - 410.95+1.50
17/01/2025  CBA:  GOLD - 34842.00+570.00 SILVER - 393.83+9.98
Ամենաառատաձեռն «ոչ ամերիկացի» միլիարդատերերը
28/03/2019 10:45
Կիսվել

Ամենաառատաձեռն «ոչ ամերիկացի» միլիարդատերերը

Առանց դիպլոմի միլիարդատերը, թերահավատ մեքսիկացին և նախկին փախստականը․ ովքեր են Ամերիկայում չապրող ամենահարուստ գործարարները, որոնք ամենաշատն են գումար հատկացրել բարեգործությանը։

2018թ․-ի հոկտեմբերին Forbes-ը ամերիկացի միլիարդատերերից առանձնացրեց ամենամեծ բարեգործներին և բարեգործության նոր չափանիշների համաձայն՝ կազմեց նրանց իրականացրած ծրագրերի վարկանշային ցուցակը։ Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթը՝ Giving Pledge-ի համահիմնադիրները, գլխավորել են ցուցակը՝ ընդհանուր առմամբ նվիրաբերելով համապատասխանաբար 35,8 մլրդ և 35,1 մլրդ դոլար։ 2012թ․-ից Forbes-ի ցուցակում ընդգրկված 28 միլիարդատերեր, որոնք ԱՄՆ-ի քաղաքացի չեն, միացել են Giving Pledge-ին՝ խոստանալով իրենց գոյության օրոք և անգամ մահվանից հետո իրենց ունեցվածքի ոչ պակաս քան կեսը հատկացնել բարեգործությանը։

Ձեզ ենք ներկայացնում ոչ ամերիկացի ամենաառատաձեռն բարերար-միլիարդատերերի ցանկն ըստ Forbes-ի, որը կազմվել է մինչև 2019թ․-ի մարտի կեսերը նվիրաբերված դոլարին համարժեք գումարների ամբողջությունից, իսկ նրանց ունեցվածքի չափը տրված է 2019թ․-ի մարտի 25-ի տվյալներով։

Ազիմ Պրեմջի

Քաղաքացիություն` Հնդկաստան

Ընդհանուր նվիրատվության չափ` 21 մլրդ դոլար

Ներկա կարողություն` 5 մլրդ դոլար

Իր հիմնադրամի միջոցով IT-միլիարդատեր Պրեմջին առաջին հերթին օժանդակում է Հնդկաստանի ոչ այնքան բարեկարգ շրջաններում գտնվող հանրակրթական դպրոցներին։ 2010թ․-ին Բանգալորում նա հիմնեց Ազիմ Պրեմջիի անվան համալսարանը։ Հիմնադրամի տվյալներով՝ վերջինիս աշակերտների քանակը նախատեսվում է 1300-ից դարձնել 5000։ Պրեմջին ինքն այդպես էլ քոլեջի դիպլոմ չի ստացել, քանի որ 1966թ․-ին թողեց իր ուսումը Ստենֆորդում՝ հոր մահից հետո բուսական յուղի արտադրությամբ զբաղվող ընտանեկան բիզնեսը կառավարելու համար։ Նա տեղափոխվեց ծրագրային ապահովման ոլորտ և հիմնեց Wipro-ն, որի եկամուտը 2018թ․-ին կազմել է 8,4 մլրդ դոլար։ Պրեմջին ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։

Ամենաառատաձեռն «ոչ ամերիկացի» միլիարդատերերը

Քրիստոֆեր Հոն

Քաղաքացիություն` Մեծ Բրիտանիա

Ընդհանուր նվիրատվության չափ` 4,5 մլրդ դոլար

Ներկա կարողություն` 3,1 մլրդ դոլար

2002թ․-ին հեջ-հիմնադրամի մենեջեր Հոնը իր կնոջ՝ Ջեյմիի հետ միասին հիմնեց Children’s Investment Fund Foundation (CIFF)-ը։ Հոնը, որ 1996թ․-ից աշխատում էր Perry Capital հեջ-հիմնադրամում, 2003թ․-ին թողեց աշխատանքը, որպեսզի Լոնդոնում Children’s Investment Fund անվանմամբ իր գլխամասային գրասենյակով հեջ-ֆոնդը հիմնի։ 2002թ․-ին Perry Capital-ից ստացված նվիրատվության հետ միասին, որի մեծությունը չի բացահայտվել, Հոնը և Ջեյմին CIFF-ին փոխանցեցին ավելի քան 4,5 մլրդ դոլար, այսպիսով՝ բոլոր ակտիվները հեջ-ֆենդից տեղափոխելով բարեգործական ընկերություն։ «CIFF- ի ստեղծման սկզբնական նպատակը զարգացող երկրներում աղքատության մեջ գտնվող երեխաների կյանքի որակը բարելավելն է եղել, – հազորդել է Հոնը CIFF-ի կայքում։-Ոչինչ չի փոխվել: Ես ուզում եմ լուծել խնդիրները, այլ ոչ թե դրամաշնորհներ տրամադրել»:

Ամենաառատաձեռն «ոչ ամերիկացի» միլիարդատերերը

Կարլոս Սլիմ Էլու

Քաղաքացիություն։ Մեքսիկա

Ընդհանուր նվիրատվության չափ` 4,2 մլրդ դոլար

Ներկա կարողություն` 61,4 մլրդ դոլար

Հեռահաղորդակցության շուկայի մագնատ Սլիմը սկզբում քննադատում էր Giving Pledge կազմակերպությանը։ «Շատ խնդիրների լուծում կարող են ստանալ բիզնեսի և զարգացման միջոցով, – ասել է նա 2011 թվականին՝ ավելացնելով, – Բարեգործությունը չի լուծում աղքատության խնդիրը: Վերջին տարիներին ինչպիսի՜ գումարներ են նվիրաբերվել բարեգործությանը․ տրիլիոն դոլարներ»։ Սակայն նա դեռ հավատում է բարեգործության որոշ եղանակների։ 2006թ․-ից, ինչպես հայտնում է Սլիմի ներկայացուցիչը, նա 4,2 մլրդ դոլար նվիրաբերել է Կարլոս Սլիմի իր հիմնադրամին։ Նա 2006թ․-ին ֆոնդին է փոխանցել 2 մլրդ դոլար և նույնքան էլ ՝ 2010թ․-ին։ 2011թ․-ին Forbes-ը հաղորդել է, որ գումարների մեծ մասը գոյանում է շահաբաժիններից, որոնք Սլիմը ստանում է Մեքսիկայում գտնվող որոշ խոշոր կազմակերպություններում ունեցած իր բաժնետոմսերից։ Վերջին վեց տարիների ընթացքում նա կազմակերպությանը նվիրաբերել է ևս 160 մլրդ դոլար՝ ի թիվս այլ բաների, առողջապահությանն ու կրթությանն աջակցելու համար, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել և հոգ տանել իրենց ընտանիքիներին։ Էլույի հիմնադրամը համագործակցել է ոչ առևտրային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Քլինթոնի հիմնադրամի և Գեյթսի հիմնադրամի հետ։

Ամենաառատաձեռն «ոչ ամերիկացի» միլիարդատերերը

Լի Կա-Շին

Քաղաքացիություն` Հոնկոնգ

Ընդհանուր նվիրատվության չափ` 3,2 մլրդ դոլար

Ներկա կարողություն` 32,5 մլրդ դոլար

1980թ․-ից Լի Կա-Շինի հիմնադրամը միլիարդներ է նվիրաբերել 27 երկրներում՝ առողջապահության, կրթության և հետազոտական ծրագրերի իրականացման համար, այդ թվում է Չինաստանը, որտեղ ծնվել է միլիարդատերը, սակայն որտեղից 1940թ․-ին Ճապոնիայի ներխուժումից հետո 12 տարեկան հասակում ստիպված էր փախչել։ «2006թ․-ին, երբ Forbes-ից մրցանակ ստացա կյանքում ունեցած իմ ձեռքբերումների համար, ես հայտարարեցի, որ 1980թ․-ին հիմնադրված իմ բարեգործական հիմադրամը, կարծես, իմ երրորդ զավակն է, – ասել է նա Forbes-ին 2017թ․-ին։- Ես հույս ունեի համոզել Ասիայում բոլոր նրանց, ովքեր ունեն նման հնարավորություն, աջակցել կարևորագույն հասարական խնդիրներին՝ երեխաների առջև մեր պարտքը կատարելու համար։

Ամենաառատաձեռն «ոչ ամերիկացի» միլիարդատերերը

Հանսյորգ Ուիսս

Քաղաքացիություն` Շվեյցարիա

Ընդհանուր նվիրատվության չափ` 1,9 մլրդ դոլար

Ներկա կարողություն` 5,9 մլրդ դոլար

Ուիսսը հիմնել է Synthes բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունը և 2002թ․-ին այն վաճառել Johnson & Johnson-ին 20,2 մլրդ դոլարով՝ կանխիկ միջոցների և բաժնետոմսերի ձևով։ Ուիսսը իր համար նպատակ է սահմանել պաշտպանել շրջակա միջավայրը ոչ միայն իր հարազատ մայրցամաքում՝ Եվրոպայում, այլև Աֆրիկայում, Ասիայում ու Հարավային և Հյուսիսային Ամերիկայում։ Անցյալ տարի հոկտեմբերին New York Times-ի մի սյունյակում նա խոստացավ 1 մլրդ դոլար նվիրաբերել ցամաքային և ջրային տարածքների պաշտպանությանը՝ 2030թ․-ին մոլորակի մակերեսի 30%-ը պահպանելու համար։ «Մեզնից յուրաքանչյուրը, կլինի դա քաղաքացի, բարերար, գործարար, թե քաղաքական առաջնորդ, պետք է մտահոգվի այն հսկայական բացով, թե որքան վատ է պաշտպանված մեր միակ բնակության միջավայրը և թե ինչպես այն պետք է պահպանվի իրականում», – գրել է նա։ 2001թ․-ից սկսած՝ նա իր հիմնադրամին հատկացրել է ավելի քան 1,9 մլրդ դոլար։ Հիմնադրամն 450 մլն դոլար է ուղղել ամբողջ մոլորակում հողերի պաշտպանությանը, և Ուիսսը անձամբ ևս 40 մլն դոլար է նվիրաբերել այդ խնդրի լուծման համար։ Իսկ 2018թ․-ին Ուիսսը Trust for Public Land ընկերությանը գումար է նվիրաբերել, որի մեծությունը չի հրապարակվել, որպեսզի այն կարողանա փրկել Վայոմինգում վարձակալության տրված ավելի քան 24 հազար ակր տարածքով նավթային և գազային հորեր։ Նա հենց ինքը մշտապես այնտեղ է բնակվում։

Ամենաառատաձեռն «ոչ ամերիկացի» միլիարդատերերը

Ստեֆան Շմիդհեյնի

Քաղաքացիություն` Շվեյցարիա

Ընդհանուր նվիրատվության չափ` 1,5 մլրդ դոլար

Ներկա կարողություն` 2,3 մլրդ դոլար

Շմիդհեյնին իր հորը պատկանած Swiss Eternit Group շինարարական նյութեր արտադրող ընկերության նախագահ դարձավ 1976թ․-ին, երբ նա ընդամենը 29 տարեկան էր։ 2003թ․-ից սկսած՝ նա մոտ 1,5 մլրդ է նվիրաբերել բարեգործությանը՝ հիմնականում Լատինական Ամերիկայում գտնվող իր արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի ձևով, որոնք նա հատկացրեց VIVA բարեգործական հիմնադրամին։ Շմիդհեյնին, որ օժանդակել է 1992թ.-ին շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի առաջին կոնֆերանսի կազմակերպմանը, ավելի քան 600 մլն դոլար է բաշխել կայուն զարգացման ծրագրերի միջև ամբողջ աշխարհում։ 2012թ․-ին իտալական դատարանը Շմիդհեյնին մեղավոր ճանաչեց Eternit-ի իտալական դուստր ընկերության կողմից թույլատրված անփութության պատճառով, որն ասբեստի ազդեցության հետևանքով հանգեցրել էր 2000 մարդու մահվան։ 2018թ․-ին Իտալիայի Գերագույն դատարանը, արդարացնելով Շմիդհեյնին, չեղյալ համարեց այդ որոշումը։

17/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.94
+0.84
Եվրո (EUR)
410.95
+1.50
Ռուբլի (RUR)
3.89
+0.01
Լարի (GEL)
140.52
+0.59
34842.00
+570.00
Արծաթ
393.83
+9.98