Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ARARAT Craft & Twist մրցութի արդյունքները
30/03/2019 18:38
Կիսվել

ARARAT Craft & Twist մրցութի արդյունքները

ARARAT լեգենդար հայկական կոնյակը և Բարմենների հայկական ասոցիացիան ներկայացնում են ARARAT Craft & Twist մրցութի արդյունքները

Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ ARARAT Craft & Twist մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 15 բարմեններ` ներկայացնելով հատուկ մրցույթի համար ստեղծված կոկտեյլները:

ARARAT Craft & Twist 2019-ի հաղթող է ճանաչվել Ստեփան Աբրահամյանն իր Le Cook-Tail կոկտեյլով, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Դավիթ Հովհաննիսյանն ու Գոռ Ղազարյանը ARARATOUR և Coupage N5 կոկտեյլներով համապատասխանաբար:

ARARAT Craft & Twist-ը նախաձեռնություն է, որը միտված է նոր բովանդակություն հաղորդել բարա-կոկտեյլային մշակույթին, ինչպես նաև ներկայացնել լեգենդար կոնյակի մատուցման  նոր ձևերը:

«Կոկտեյլային մշակույթը մեծ վերելք է ապրում ամբողջ աշխարհում, ավելին` սա մի տարածք է, որտեղ աշխարհի առաջատար ալկոհոլային բրենդները մրցում են առավել ստեղծագործական, նորարարական ու անսպասելի լուծումներով, ուստի այս տարածքում ներկայանալը ARARAT-ի համար բնական էր: Այսօր աշխարհի արդեն 10 երկրների լավագույն բարերում կարող եք հանդպիել ARARAT-ի հիմքով պատրաստված կոկտեյլների», – նշում է ARARAT ապրանքանիշի արտահանման մենեջեր Վարդգես Հովեյանը:   

«Ինչպես և ցանկացած այլ ստեղծագործական ոլորտում, նման մրցույթները բարմենային կյանքում շատ կարևոր են, քան որ այստեղ գնահատվում է թե՛ բարմենի մասնագիտական հմտությունները, թե՛ ստեղծագործական միտքը: Այսօր և՛ ես, և՛ ժյուրիի մյուս անդամները շատ տպավորված էինք: Վստահ եմ, որ մրցույթի արդյունքում ծնված մտքերն իրենց տեղը կգտնեն կոկտեյլային քարտեզում, և, ինչու ոչ, արժանապատիվ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույթներին», – ընդծում է Տիգրան Ավետիսյանը, ARARAT Craft & Twist մրցույթի ժյուրիի նախագահ, Բարմենների հայկական ասոցիացիայի ղեկավար:

Մրցույթին, որի մեկնարկը տրվել է ս.թ փետրվարի 6-ին՝ Բարմենների միջազգային օրը, կարող էր մասնացել յուրաքանչյուր բարմեն՝ հանձնելով համապատասխան թեստ: Ընդ որում յուրաքանչյուր հավակնորդ կարող էր իր ուժերն փորձել թե՛ որպես մասնակից, թե՛ որպես դիտորդ: Ըստ մրցույթի պայմանների մասնակիցը պետք է ստեղծեր նոր կոկտեյլ և ներկայացներ այն որպես ձևա-բովանդակային ամբողջականություն:

Առաջին տեղի համար սահմանված մրցանակն է ուղևորություն դեպի Գերմանիա ոլորտի առաջատար միջոցառումներից մեկին՝ Bar Convent Berlin-ին մասնակցելու համար, երկրորդ տեղի մրցանակն է ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, իսկ երրորդ տեղինը՝ ARARAT Vintage Collection հավաքածուն, որը ներառում է Հայաստան և Երևան կոնյակները: 

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83