Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ավարտուն տեսքի է բերվում Կադաստրի կոմիտեի հնգամյա ծրագրի նախագիծը
02/04/2019 11:21
Կիսվել

Ավարտուն տեսքի է բերվում Կադաստրի կոմիտեի հնգամյա ծրագրի նախագիծը

«Անշարժ գույքի գործառնությունների առցանց ավտոմատ համակարգի և տարածական տվյալների միասնական ինտեգրված կադաստրի համակարգի ներդրում և հասանելիության ապահովում». ուղղակիորեն Կադաստրի կոմիտեի կատարմանը ենթակա այս դրույթը, որը նշանակում է Ինտեգրված կադաստրի ստեղծում և գործարկում, ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի դրույթ է։ Նման կադաստրի գոյության արդյունավետությունը չափազանց բարձր է լինելու թե′ հանրության, թե′ մասնագետների, թե′ պետական համակարգի համար։

Իսկ ընդամենը մեկ պարբերությամբ արտահայտված այս պարտավորությունը հինգ տարում կատարելիք քայլերի մի մեծ շղթա է, որի քայլերն ու ժամկետներն այս օրերին ավարտուն տեսքի են բերվում Կոմիտեում՝ ուղարկելու կառավարության հաստատմանը։

Ապրիլի 1-ի աշխատանքային խորհրդակցությանը հանձնարարականների տեսքով հերթական անդրադարձից հետո հարցը քննարկվեց և ավելի մանրազնին վերլուծության ենթարկվեց առավել նեղ՝ Կոմիտեի ղեկավար աշխատակիցների շրջանակում։ Այն հիմք կդառնա նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերը կազմելու համար։

Վերջին առաջարկները և վերջին շտկումները կներառվեն Կոմիտեի հնգամյա ծրագրի նախագծի ավարտուն տարբերակում։ Իսկ 2018 թվականին հաստատված հնգամյա ծրագրի բազմաթիվ դրույթներ, որոնք նոր կառավարության ձևավորման և նոր ծրագրի ընդունման պատճառով չկատարված էին մնացել, ներառվել են նոր նախագծում։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93