Ավտոշուկայի մոտ կանաչ գոտում և մայթերին կայանողները կտուգանվեն
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ շաբաթ և կիրակի օրերին ստուգայցեր են կատարել Խաչիկ Դաշտեցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից տարածքում:
Մայթերին և սիզամարգերին կայանած մեքենաների վարորդներն զգուշացվել են, որ օրենքով արգելվում է նման կայանումը, որից հետո մեքենաները դուրս են բերվել:
Արդեն տարածքն Էրեբունի վարչական շրջանի ուժերով մաքրվել է: Կանաչապատ հատվածն էլ ամբողջությամբ կբարեկարգվի:
Ստուգայցերը կլինեն շարունակական: Վարորդներին հորդորում ենք՝ կայանումը կազմակերպել ճիշտ՝ խուսափելու համար վարչական պատասխանատվությունից: