Պաշտոնական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2607.50-1.59 COPPER - 9072.50+0.78
LME:  NICKEL - 15729.00+1.22 TIN - 29023.00+0.98
LME:  LEAD - 1991.00+1.74 ZINC - 2951.50+0.14
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
19/11/2024  CBA:  USD - 388.97+0.08 GBP - 491.54+0.41
19/11/2024  CBA:  EURO - 410.79+0.67
19/11/2024  CBA:  GOLD - 32600.42+444.94 SILVER - 384.42+1.07
Վարչապետը կառավարության նիստում բարձրացրել է սոցիալական նպաստների վճարման խնդիրը ու տվել հանձնարարականներ
04/04/2019 15:23
Կիսվել

Վարչապետը կառավարության նիստում բարձրացրել է սոցիալական նպաստների վճարման խնդիրը ու տվել հանձնարարականներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Տիկին Բաթոյան, մի քանի օր առաջ կրկին խնդիր է ծագել և քաղաքացիները նպաստները չեն ստանում: Այս հարցը մենք արդեն լուծե՞լ ենք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան- Պարոն վարչապետ, նպաստների ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, մի քանի գերատեսչության և տեխնիկական գործընթացների հետ է կապված: Նշեմ, որ հիմնադրամի կողմից նպաստների վճարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մի փուլում տեխնիկական խնդիրներ են եղել նոր համակարգի ներդրման հետ կապված: Դրա մասին մանրամասն պարոն Ջանջուղազյանը կտեղեկացնի: Մյուս փուլում մենք խնդիր ենք ունեցել տեղում՝ Սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի աշխատանքի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ վճարումներն իրականացնելու հետ կապված: Այս ծառայությունները գործում են նաև մարզպետարանների ենթակայությամբ, բայց նաև մեր կողմից ծանուցման խնդիրը 2018 թվականի վերջին համապատասխան չի եղել, սակայն տեղեկություն ունենք, որ Ֆինանսների նախարարությունից ծանուցումը եղել է ուղղակիորեն նաև մարզպետարաններին, այսինքն, այստեղ տեխնիկական պատրաստվածության խնդիր կա: Այս պահի դրությամբ լուծվել է հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Բոլորը ստացե՞լ են իրենց նպաստները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան- Մարտի 29-ից բացվել է վճարումը, օրենքով սահմանված կարգով բացման օրվանից 10 օրվա ընթացքոըմ «Հայփոստը» պետք է տրամադրի: Այսինքն, բոլոր տարածքներում վճարումները սկսվել են և ամենաուշը 10 օրվա ընթացքում պետք է լինեն: Բայց մենք տեխնիկական խնդիր ունենք: Այս պահին մենք համագործակցության արդյունքում գործընթացն իրականացրել ենք թղթային տեղեկանքների միջոցով, բայց հաջորդ ամիս մենք պետք է տեխնիկական ապահովությունն իրականացնենք, որպեսզի որևէ այլ խնդիր չառաջանա: Հաջորդ ամսվա համար շրջաբերական է ուղարկվել և քննարկումներն իրականացվում են տարբեր գերատեսչությունների և գործընկերների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այսինքն մենք երաշխավորված ենք, որ մյուս ամիս ուշացումներ չե՞ն լինի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան- Դրանք տեխնիկական հարցեր են և գործընկերները կմանրամասնեն: Տեխնիկական ապահովվածությունը մեր ոլորտում չէ: Այսինքն, քարտերի և էլեկտրոնային ստորագրության համակարգիչների մասով պետք է ապահովված լինեն բոլոր տարածքայինները, դրանք 55-ն են, որպեսզի մենք կարողանանք իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ինչո՞ւ նախապես դա չենք ապահովել:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան- Վստահ չեմ, որ լիարժեք կլինի պատասխանը, բայց իրավիճակը հետևյալն է: 2017 թվականի մայիսին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային ստորագրությունների կիրառման կարգը, դրանով նախատեսվել է, որ մեր երկրում էլեկտրոնային ստորագրությունները կլինեն վավեր բացառապես «Էկենգի» կողմից թողարկված հավաստագրերի դեպքում: Թողարկված մյուս հավաստագրերը, որոնք կիրառվում էին մեր երկրում, չեն ունենա վավերության աստիճան: Մենք դրա համար ունեցել ենք բավարար չափով ժամանակ և այդ ժամանակն ինչո՞ւ է համընկել մարտի վերջին և հենց նպաստների դեպքում սրվել, որովհետև մինչ այս պահն օգտագործվել են Ֆինանսների նախարարության կողմից թողարկված հավաստագրերը, համաձայնեցված գործունեության շրջանակում և այդ հավաստագրերի ժամկետը սպառվել է մարտի 22-ին: Դրանով է պայմանավորված, որ դրանից հետո բոլոր այն օգտատերերը, որոնք էլեկտրոնային գանձապետարանի օգտատերեր են և պետք է կարողանան իրենց հաշիվն էլեկտրոնային եղանակով կառավարել՝ պետք է կառավարեին միայն «Էկենգի»-ի կողմից թողարկված հավաստագրով: Մենք մոտավորապես այս իրավիճակը կանխատեսելով՝ նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին և խնդրել ենք, որպեսզի ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը: Մոտ 10 հազար օգտատերից մոտ 3000-ինն է մարտի 22-ի դրությամբ եղել վավեր մեզ մոտ հաշվառված: Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին՝ դա սոցիալական ծառայություններն են, պետական մարմիններն են, համայնքները, անցած տարվանից նաև ՊՈԱԿ-ները: Խոսքը վերաբերում է այսպես ասած գանձապետարանի հաճախորդներին, ոչ թե նպաստառուներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Նրանք, ովքեր այդ գումարների վճարումն ապահովո՞ւմ են:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան- Այո: Այդ հաշիվը կառավարվում է հաշվետերերի կողմից էլեկտրոնային եղանակով, այսինքն իրենք իրենց կողմից գործարքը ձևակերպում են:Մեկ անգամ էլ, փետրվարի 2-ին արդեն աշխատանքային կարգով մեր նախարարության այն ստորաբաժանումը, որը հաշիվներն է վարում, իրազեկել է բոլոր օգտատերերին՝ տեղեկացնելով, որ սա պետք է ապահովել մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում: Այդ 10 հազարի մեջ կային նաև երրորդ ստորագրությունները, սակայն որոշմամբ, կարգավորումներով նախատեսված է, որ առաջին ու երկրորդ ստորագրությունն է պարտադիր, որպեսզի գործարք կատարվի, խոսքը վերաբերում է էլեկտրոնային ստորագրությանը: Բայց համակարգում հնարավորություն էր տրված, որպեսզի երրորդը՝ կատարողը, նույնպես իր ունեցած հավաստագրով հաստատի այդ գործարքը, որպեսզի առաջին, երկրորդ ստորագրողի համար դա լինի բավարար հիմնավորում, որ գործարքին ընթացք տան: Մենք մեր գործընկերների՝ «Էկենգ»-ի, կառավարությա աշխատակազմի և Ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնություն ձեռք բերեցինք, որպեսզի հենց այդ երրորդ ստորագրությունով կատարվեն՝ մեր ստորագրած հավաստագրերով, այն տրամաբանությամբ, որ այն առաջին ու երկրորդն արդեն անվտանգության խնդիրն ապահովում են եղած կարգավորումների շրջանակում: Դրանով մի փոքր նվազեց այդ կարիքը, բայց այնումանայնիվ դեռևս շարունակում է մնալ չբավարարված առաջին ու երկրորդ ստորագրությունների այն մասը, որ ունեն «Էկենգ»-ի թողարկած հավաստագրեր: Ինչպես տիկին Բաթոյանն ասաց, այո մենք համաձայնեցված՝ թղթային տարբերակով գործարքներին ընթացք տվեցինք, որպեսզի շահառուները ստանան իրենց հասանելիք գումարները, բայց դա հարցի վերջնական լուծում չէ: Պետք է խնդրեմ բոլորին, որպեսզի այս ժամանակահատվածում ապահովեն այդ որոշման պահանջը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Փաստորեն այդ 10 հազար մարդիկ պետական պաշտոնյանե՞ր են:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան – Պետական մարմինների և համայնքային ծառայողներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ ինչո՞ւ չեն կատարել այդ հանձնարարականը: Ո՞ւմ ենթակայությամբ հիմնարկներ են:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան – Բոլորի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տիկնայք և պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան- Պարոն վարչապետ, նպաստների վճարման մասով իրենց վերադաս մարմինը մարզպետարանն է: Այսինքն, փոխանցում ենք գումարները, ապահովում ենք հոսքերը և բացում ենք վճարման համար բոլոր հնարավորությունները, բայց վճարումները տեխնիկապես իրականացնում են վերադաս մարմինները՝ մարզպետարանները: Այստեղ խնդիր ունենք այդ տեխնիկական մասն ապահովելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որ ասում ենք պետական կառավարման համակարգում շատ պարապ մարդ կա՝ ասում եք չէ, այդպես չէ: Պարոն Պապիկյան, ինչո՞ւ չեն կատարել հանձնարարականը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան- Պարոն վարչապետ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մինչ օրս սրա մեջ բավարար չափով ներգրավված չի եղել: Ես մեր ներգրավվածությունը կապահովեմ և հավաստիացնում եմ՝ կարճ ժամանակում կփորձենք խնդիրը կարգավորել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ միայն կարճ ժամանակում խնդիրը կարգավորեք, այլ նաև հանեք այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդուց բաղկացած, ովքեր այդ հանձնարարականը ստացել են և չեն կատարել ու որոնց անգործության արդյունքում սոցիալապես անապահով խավերը ժամանակին չեն ստացել իրենց նպաստները: Եվ երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, այդ մարդիկ, ուրեմն ովքեր չեն կատարել հանձնարարականը, պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում: Հասկանալի՞ է: Ես բառացիորեն այդ ցուցակը Ձեզնից ուզում եմ, թե ովքեր են, որ հանձնարարականը ստացել են ու չեն իրականացրել. անուն, ազգանուն, պաշտոն, անձնագրի համար:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան – Պարոն վարչապետ, մեր ներգրավվածությունը մինչ օրս չի եղել, նորից եմ կրկնում, ես հետևողական կլինեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Ֆինանսների նախարարությունից հանձնարարական է գնացել, այսինքն պարտադիր չէր, որ ձեր նախարարության ներգրավվածությունը լիներ, պետք է իմանալ, թե ովքեր են այն պաշտոնյաները, ովքեր ստացել են դա, իմացել են, որ նպաստը սրանից հետո վճարվելու է այլ համակարգով և դրա համար իրենք պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն և իրենք այդ էլեկտրոնային ստորագրությունն ունենալու համար միջոց չեն ձեռնարկել: Դրա համար պետք է անձնական ծախսեր անեի՞ն, այդինքն իրենց գրպանից պետք է վճարեի՞ն դրա համար:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան- Ճիշտն ասած, պարոն վարչապետ, այդ մասը մինչև վերջ կարգավորված չէ, բայց կա մի կարևոր բան, որ որևէ սահմանափակում չկա հիմնարկի հաշվին այդ ստորագրություններն ունենալ: Այդ հավաստագրի թողարկումը տարեկան 3 հազար դրամ է: Ցանկանում եմ մի բան էլ ավելացնել, այստեղ ոչ միայն ըստ էության հանձնարարությունն ենք փոխանցել, այլ սա եղել է կառավարության որոշմամբ տրված հանձնարարական: Մենք ընդամենը հիշեցրել ենք, որ պետք է կառավարության որոշումը կատարել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Աղաջանյան, մենք ի՞նչպես ենք ապահովում կառավարության որոշման կատարումը, մանավանդ, որ «Էկենգ»-ն էլ այդտեղ ներգրավված էր: «Էկենեգ»-ը ժամկետից առաջ չի՞ տիրապետել, թե այդ ստորագրությունը քանի մարդ ունի, ամսի 21-ի դրությամբ, երբ ժամկետ է դրված եղել, իր մոտ չի՞ եղել տվյալ, որ այս 10 հազար մարդուց այսքանն ունի այդ ստորագրությունը, այսքանը՝ չունի:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան- Ոչ, պարոն վարչապետ, «Էկենգ»-ը ծառայություններ մատուցող կազմակերպություն է և ծառայությունները մատուցում է ըստ ներկայացված հայտի: Տրամաբանությունը հուշում է, որ պետք է համապատասխան մարմիններից այդ հայտը գար և այդ ծառայությունները կմատուցվեին, ինչը չի եղել:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան – «Էկենգ»-ն իսկապես չէր կարող իմանալ, որովհետև ինքը չգիտի, թե քանի օգտատեր ունի օրինակ մեր համակարգը կամ մեկ ուրիշ համակարգ, որը էլեկտրոնային ստորագրություններ է անում: Դա ավելի շուտ կոնկրետ օգտատերերի պատասխանատվությունն է, որ իրենք պետք է որոշման համաձայն ապահովեին իրենց ստորագրած հավաստագիրն արդեն «Էկենգ»-ի թողարկած հավաստագրով: «Էկենգ»-ը եթե չտրամադրեր, դա կդառնար «Էկենգ»-ի պատասխանատվությունը, բայց ենթադրում եմ, որ «Էկենգ»-ը ծառայություն մատուցելու խնդիր չունի այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ, ուրեմն պայմանավորվեցինք:

19/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.97
+0.08
Եվրո (EUR)
410.79
+0.67
Ռուբլի (RUR)
3.89
+0.02
Լարի (GEL)
142.35
-0.15
32600.42
+444.94
Արծաթ
384.42
+1.07