Նիկոլ Փաշինյան. Այս տարի ունենալու ենք հավելյալ 40 հազար տոննայի լոլիկի պահանջարկ
Հայաստանում այս տարի լինելու է հավելյալ 40 հազար տոննայի լոլիկի պահանջարկ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հաշվարկների համաձայն, այս տարի նախորդ տարվա համեմատ լոլիկի 40 հազար տոննա հավելյալ պահանջարկ ենք ունենալու: Նման պահանջարկի պայմաններում լոլիկի գները պետք է, որ բավականին նորմալ և ընդունելի լինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: