Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՓՄՁ գարգացմանն ուղղված հուշագիր՝ ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև
04/04/2019 17:29
Կիսվել

ՓՄՁ գարգացմանն ուղղված հուշագիր՝ ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև

«ԱԳԲԱ Լիզինգ» կազմակերպության և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի շնորհիվ կապահովվեն էական դրական զարգացումներ ընկերություններում, մասնավորապես՝ ՓՄՁ զարգացման խթանում և դրանց արդիականացում:

«ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը նշեց, որ հուշագրի միջոցով հնարավորություն կստեղծվի փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ ունենալ հետաքրքիր առաջարկներ իրենց բիզնեսի զարգացման համար:

«Մենք այսուհետև կկարողանանք արտոնյալ և մատչելի ֆինանսավորում առաջարկել մեր «ԱԳԲԱ Լիզինգի» ենթաբրենդ «Գրին Լիզինգ»-ի շրջանակում: Այժմ մենք իրականացնում ենք կանաչ տնտեսության և կանաչ աշխատատեղերի խթանում, կանաչ տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված թափոնների արտանետման և վերամշակման սարքավորումների ֆինանսավորում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտին առնչվող սարքավորումներին լիզինգ տրամադրելու միջոցով, տեղական սարքավորումներ և տեխնիկա արտադրողների խթանում և այլն: Այս ամբողջ փաթեթը հասանելի կլինի բոլոր այն կառույցներին, որոնք կդիմեն մեզ այս հուշագրի ստորագրման արդյունքում»,- ասաց Բազիկյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ հուշագրի միջոցով հնարավորություն է տրվում, որպեսզի միությունը առավելագույնս աջակցի լիզինգային ծրագրերի իրականացմանը:

«Մենք սրանով կխթանենք տեղական արտադրողներին՝ վերցնելով մեզ վրա համակարգման որոշակի պարտականություններ, կհեշտացնենք «ԱԳԲԱ Լիզինգ» ուղղորդած հաճախորդների լիզինգի սպասարկման գործընթացը»,- շեշտեց Մակարյանը և հավելեց, որ օգտվելով ծառայություններից՝ «ԱԳԲԱ Լիզինգը» շատ մատչելի պայմաններով կտրամադրի տարբեր ոլորտների՝ կանաչ տնտեսության, թափոնների կառավարման, այլընտրանքային աղբյուրների համար, նախատեսվող սարքավորումներ:

Խոսելով ֆինանսավորման ծրագրերից՝ «ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն ընդգծեց, որ լիզինգային գործարքների միջոցով հնարավորություն  է տրվում արտացոլել ընկերությունների հաշվապահությունում բոլոր այն ծախսերը, որոնք կարելի է ցույց տալ, և դրանից էլ ունենալ ֆինանսական հետևանք:

«Մատակարար գործընկերների հետ մենք կապահովենք բոլոր այն գործընթացները, որոնք մեր հաճախորդը ինքնուրույն դժվարությամբ կիրականացնի: Ընդհանուր փաթեթի մեջ լուծվում են նաև բեռնափոխադրման հարցերը, և ավելացված արժեքի վերադարձ է իրականացվում»,- նշեց Բազիկյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2