Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի բարձր մակարդակի կլոր սեղան Հայաստանում
05/04/2019 18:05
Կիսվել

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի բարձր մակարդակի կլոր սեղան Հայաստանում

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը և ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական հատվածի մասնակիցներին համախմբում են տեղական բիզնեսի ֆինանսական ներառականության ուղղությունն առաջ տանելու համար

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), որը «Ֆայնընս ին Մոուշն»-ի խորհրդատվությամբ առաջնորդվող ներդրումային հիմնադրամ է, երեկ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ համատեղ ձեռներեցների համար անցկացրեց կայուն ֆինանսավորման թեմայով բանկիրների առաջին կլոր սեղանը Երևանում: Հայաստանյան բանկերի ղեկավարները, որոնք հավաքվել էին մեկ հարկի տակ, քննարկում էին բանկային հատվածի դերը՝ միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ) ֆինանսական ծառայություններ մատուցելիս առավելագույն կայունություն և ազդեցություն ապահովելու համար:

Միջոցառումը, որի մոդերատորը Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Գեորգի Կադագիձեն էր, ազգային և միջազգային փորձագիտական շրջանակներին հրավիրել էր ուսումնասիրելու ՄՓՁ ֆինանսավորման ոլորտում գրանցված վերջին զարգացումները և իրենց մտորումները փոխանցելու բանկային հատվածի ներկայացուցիչներին: Հատուկ ուշադրության առարկա էր տեղական արժույթով վարկավորման կարևորությունը. մասնակիցները քննարկեցին տեղական արժույթի ֆինանսավորմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման ուղիները և մտքեր փոխանակեցին հայ գործարարների համար տեղական արժույթով վարկերի մատչելիությունը բարելավելու և խորացնելու վերաբերյալ:

ՀԵԵՀ-ի Վարչության նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշեց. «Հայաստանում գրանցված ձեռնարկությունների շուրջ 95%-ը միկրո և փոքր ձեռնարկություններ են: Սա նշանակում է, որ ձեռնարկատերերը ոչ միայն երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժն են, այլև զբաղվածության ապահովման կարևորագույն աղբյուր: Որպես Արևելյան Հարևանության տարածաշրջանում ՄՓՁ ֆինանսավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը սատարող կառույց՝ ՀԵԵՀ-ը մեծ գոհունակությամբ լծվում է Հայաստանում այս կարևոր հատվածի կայուն աջակցության համար բարենպաստ միջավայր ձևավորելու աշխատանքներին»: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց. «Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ ՀԵԵՀ-ի պորտֆելը Հայաստանում գործընկեր վարկային կազմակերպություններում շարունակաբար աճում է թե՛ ծավալով, թե՛ քանակով: Այսօրվա դրությամբ կարող ենք նշել, որ նմանօրինակ ծրագրերի միջոցով ստացված արդյունքները գոհացուցիչ են: Ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ընդլայնում»:

———–

Հանդիսանալով աշխարհում զարգացման ֆինանսական ամենախոշոր հիմնադրամներից մեկը՝ Արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է դրել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան Հարևանության տարածաշրջանում նպաստել տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկություններում, ինչպես նաև բարելավված կենսապայմաններ ապահովել տնային տնտեսությունների համար: Քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը որոշիչ գործոն է այս հատվածի զարգացման համար, ՀԵԵՀ-ի աջակցությամբ տեղական ֆինանսական հատվածի մասնակիցները ամրապնդում են իրենց կարողությունները, որպեսզի ձեռնարկեն այս թիրախային խմբի պատասխանատու ֆինանսավորումը: Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ՝ ՀԵԵՀ-ն իր ազդեցությունը մեծացնում է ՀԵԵՀ Զարգացման Հիմնադրամի միջոցով, որը տեխնիկական օժանդակություն, ուսուցում և այլ ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում ձեռնարկատերերին և հաստատություններին: ՀԵԵՀ-ն իր գործունեությունը սկսել է KfW Զարգացման Բանկի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Որպես իր տեսակի մեջ առաջին պետական-մասնավոր գործընկերություն՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ձևավորում է նվիրատու գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից ստացվող միջոցներով:

Գերմանական «Ֆայնընս ին Մոուշն» ՍՊԸ-ն (Finance in Motion GmbH) ՀԵԵՀ-ի խորհրդատուն է, իսկ Լյուքսեմբուրգի «Հաուկ ունդ Աուֆհոյզեր Ֆանդ Սերվիսիզ» ընկերությունը (Hauck & Aufhäuser Fund Services SA)՝ կառավարիչը: Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.efse.lu: «Ֆայնընս ին Մոուշն»-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.finance-in-motion.com

ԵՄ4 Բիզնես Նախաձեռնությունը (EU4Business Initiative) ներկայացնում է Եվրամիության կողմից Արևելյան Գործընկերության տարածաշրջանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրվող ամբողջական աջակցությունը, որը միավորում է ԵՄ-ին, նրա անդամ-պետություններին ու գործընկեր երկրներին` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12