Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կարեն Բաղդասարյան. նման քայլերով Դավիթ Ղազարյանին ոչ ոք չի կարող վախեցնել
08/04/2019 11:26
Կիսվել

Կարեն Բաղդասարյան. նման քայլերով Դավիթ Ղազարյանին ոչ ոք չի կարող վախեցնել

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է հրապարակի «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը:

Դատարանի առջև հավաքվել են ընկերության բազմաթիվ աշխատակիցներ։ Հավաքվածներին խոսքով դիմել է Սպայկա ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

«Մենք բոլորս, Սպայկա ընկերության աշխատակիցներս, սատարելու ենք Դավիթ Ղազարյանի իրավունքների պաշտպանությանը։ 2011թ.-ից մինչև 2019թ.-ը Դավիթ Ղազարյանը և այս ընկերությունը շատ դժվար ճանապարհ են անցել։ Ես 10 տարուց ավել աշխատում եմ այս ընկերությունում և շատ լավ գիտեմ, թե ինչ բարդ իրավիճակներում է հայտնվել Դավիթ Ղազարյանը, և երբևէ չի հիասթափվել։ Նա վարակել է մեզ բոլորիս իր սիրով Հայաստանի նկատմամբ։ Նա սիրում է այս երկիրը, հարյուրավոր առիթներ է ունեցել այս երկրից հեռանալու և ավելի մեծ բիզնեսներ ստեղծելու։ Երբևէ չի գնացել այդ գայթակղությանը։ Ես հիմա համոզված եմ, որ ամենահիասթափված մարդը Դավիթ Ղազարյանն է, որ նոր Հայաստանում կարող է այսպիսի բան տեղի ունենալ։

Բայց մի բան էլ եմ ցանկանում ասել։ Նա այնքան ուժեղ մարդ է, որ նման քայլերով նրան ոչ ոք չի կարող վախեցնել։ Ավելին ասեմ, նա իր շուրջը համախմբել է հազարավոր աշխատակիցների, մեր գործին հավատացողների, որոնց նույնպես ոչ ոք չի կարող վախեցնել։ Մենք հաղթելու ենք, դրանում բոլորդ համոզված լինեք։ Այն ինչի միջով մենք ժամանակին անցել ենք, շատ ավելի բարդ կռիվ է եղել։ Ուղղակի խորն է հիասթափությունը, որ հնարավորություն չեն տալիս արարել այս նոր Հայաստանում։

Մենք օրինականության շրջանակներում ենք այստեղ գտնվում, հնարավոր է ինչ-որ սադրիչներ փորձեն օգտագործել այս իրավիճակը։ Խնդրում եմ անծանոթ սադիրչների հայտարարություններին չհետևել։ Վտանգված է մեր ընկերության ապագան, մեր բոլորիս ապագան։ Նույնիսկ, եթե նրան բաց թողեն մեկ օր հետո, մեր ընկերության և Դավիթ Ղազարյանի հեղինակությանը հասցվեց անդառնալի վնաս։ Մենք պահանջելու ենք այդ վնասի փախհատուցումը։ Վնաս է հասցվել մեր ընկերությանը, վնաս է հասցվել մեր երկրին։ Կառավարության կողմից հաստատված խոշոր ծրագիրը խաթարվեց։ Պարոն Փաշինյանի կառավարության կողմից մշակված ամենամեծ ծրագիրը, որն այսօրվանից պետք է սկսեր իրագործվել, այդ ծրագիրը խաթարվեց։ Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար։ Այս երկրում պատասխանատվության ենթարկվելո՞ւ են այն չինովնիկները, որոնք վնաս են տալիս մեր քաղաքացիներին, ընկերություններին և պետությանը։ Սա միայն Դավիթ Ղազարյանի կալանավորման հարցը չէ, սա մեր ժողովրդի ապագայի հարցն է», – ասել է Բաղդասարյանը։

Հավելենք, որ Սպայկա ընկերության աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրենց մոտ գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75