Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Բոստոնի հայ համայնքը շուրջ 150 հազար դոլար գումար է նվիրաբերել City of Smile հիմնադրամին
08/04/2019 11:53
Կիսվել

Բոստոնի հայ համայնքը շուրջ 150 հազար դոլար գումար է նվիրաբերել City of Smile հիմնադրամին

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին,  City of Smile  (Ժպիտների քաղաք) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Աննա Հակոբյանը երկօրյա այց է ունեցել Բոստոն, որտեղ արժանացել է հայ համայնքի ջերմ ընդունելությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով bostonglobe.com-ը, Բոստոնի հայ համայնքի կողմից  City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի համար մոտ 150 հազար դոլար գումար է հավաքվել: 

City of Smile հիմնադրամը ստեղծվել  է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպմանն Աննա Հակոբյանն ընդգծել է, որ հարուստ  և զարգացած երկրներում քաղցկեղը պարզապես հիվանդություն է, բայց շատ ավելի քիչ զարգացած երկրներում այն հավասար է մահվան դատավճռի»,- ասել է Աննա Հակոբյանը Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել ավելի քան 450 մարդ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Աննա Հակոբյանը նաև հայտնել է, որ երազում է Հայաստանում  հիվանդանոց  ունենալու մասին, որտեղ կլինեն բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու մեթոդները, որպեսզի ոչ մի ծնող ստիպված չլինի իր երեխային Եվրոպա, Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ տանել: «Ես երազում եմ, որ մեր երեխաները մնան տանը՝ Հայաստանում և բուժում ստանան իրենց տան անմիջական հարևանությամբ»,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը:

Բոստոնում կայացած գալա միջոցառման համանախագահ Սինթիա Կազանչյանն ընդգծել է, որ City of Smile հիմնադրամը ցանկանում է ներդնել Սուրբ Հուդայի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի մոդելը, որպեսզի հնարավոր լինի ապահովել երեխաների բուժումը Հայաստանում՝ անկախ նրանց ընտանիքի եկամտից:

Սինթիա Կազանչյանն Աննա Հակոբյանին Հայաստանում և հայկական սփյուռքի հետ հարաբերություններում ունեցած դիրքի առումով համեմատել  է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ: «Նա և նրա ամուսինը փորձում են նոր  Հայաստան կառուցել, և մարդկանց մոտ հույս է արթնացել: Երկար ժամանակ մարդիկ այնտեղ կամ շատ աղքատ են եղել կամ շատ հարուստ՝ առանց միջին խավի: Նոր ղեկավարության օրոք դա փոխվում է»,- ասել է նա:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69