
Նիկոլ Փաշինյանը Արարատյան ավտոմաքսատուն-վարչության աշխատակիցներին հորդորեց մաքսազերծման գործընթացն իրականացնել 20 րոպեում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատյան ավտոմաքսատուն-վարչություն կատարած այցի ընթացքում հերթում սպասող քաղաքացու հետ մասնակցեց ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետի մասնակցությամբ գործընթացը կատարվեց 20 րոպեում:
Նիկոլ Փաշինյանը շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ մաքսատան աշխատակիցների հետ ֆիքսել են 20 րոպե ժամանակահատվածն ու հանգել պայմանավորվածության:
«Պայմանավորվեցինք, որ մեքենան 20 րոպեում պետք է մաքսազերծված լինի»,- ասաց Փաշինյանը: