Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 76.29-1.60 WTI - 72.42-1.63
COMEX:  GOLD - 4064.70-2.80 SILVER - 62.02-5.36
COMEX:  PLATINUM - 1636.30-0.33
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.55+0.00 EUR/GBP - 1.1365-0.50
FOREX:  EUR/USD - 1.1365-0.50 GBP/USD - 1.3195-0.33
STOCKS RUS:  RTSI - 986.16-0.39
STOCKS US: DOW JONES - 51666.84-0.09 NASDAQ - 25587.04-2.21
STOCKS US: S&P 500 - 7365.46-1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 69174.97-0.88 TOPIX - 3963.76-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 23412.18+0.33 SSEC - 4110.81+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10428.85-0.09 CAC40 - 8340.71-0.71
STOCKS EUR:  DAX - 24893.58-0.98
24/06/2026  CBA:  USD - 367.93-0.15 GBP - 484.05-2.63
24/06/2026  CBA:  EURO - 417.23-2.42
24/06/2026  CBA:  GOLD - 48920-747 SILVER - 735.66-49.53
Ռուսաստանից օտարերկրյա ներդրումների ռեկորդային արտահոսք է գրանցվել
10/04/2019 12:35
Կիսվել

Ռուսաստանից օտարերկրյա ներդրումների ռեկորդային արտահոսք է գրանցվել

Ռուսական ընկերությունների կապիտալում օտարերկրյա ներդրումները ռեկորդային արտահոսք են գրանցել

2018թ․-ին ռուսական ընկերությունների կապիտալից արտասահմանյան ներդրումների զուտ արտահոսքը կազմել է ավելի քան 6 մլրդ դոլար։ Սա ռեկորդային արդյունք է իրականացված դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Ըստ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, 2018թ․ վերջին ռուսական ձեռնարկությունների կապիտալից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ արտահոսքը կազմել է 6,464 մլրդ դոլար։ Սա բոլոր ժամանակների դիտարկումների արդյունքում (1997 թ․-ից սկսած) արձանագրված ռեկորդային արտահոսք է։ Ընդհանուր ներդրումը տնտեսության ոչ ֆինանսական հատվածում կազմել է 5,938 միլիարդ դոլար:

Ավելին, սա ողջ պատմության ընթացքում չորրորդ բացասական արդյունքն է․ ավելի վաղ արձանագրվել է 2003թ․-ին՝ 2,1 մլրդ դոլար պակաս, 2012թ․-ին՝ 866 մլն դոլար պակաս, և 2015թ․-ին՝ 445 մլն դոլար պակաս։ 2017թ․-ին ռուսական ընկերությունների կապիտալում օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 9,705 մլրդ դոլար, 2016 թ․-ին՝ 18,238 մլրդ դոլար։

Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն, 2018թ․-ին արտասահմանից ռուսական ընկերությունների կապիտալ է ներդրվել 15,994 մլրդ դոլար, դրան հակառակ, օտարերկրյա ներդրողները հետ են վերցրել մոտ 22,407 մլրդ դոլար ներդրում։ Սա 2015թ․-ից հետո ամենամեծն է իր մեծությամբ։ Այդ ժամանակ արտասահմանյան ներդրողները հետ են վերցրել 32,326 մլրդ դոլար ներդրում։

24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
48920
-747
Արծաթ
735.66
-49.53