Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վահրամ Միրաքյանը՝ բիզնեսում ազնիվ լինելու կարևորության մասին
10/04/2019 16:05
Կիսվել

Վահրամ Միրաքյանը՝ բիզնեսում ազնիվ լինելու կարևորության մասին

Չոր Մարքեթինգի հիմնադիր Վահրման Միրաքյանն իր ֆեյսբության էջում գրառում է կատարել բիզնեսում ազնիվ լինելու կարևորության մասին.

Երկու օր առաջ Հայաստանի գյուղատնտեսական ապագան կոնֆերանսի ժամանակ մի միտք ասեցի, որը ուզում եմ կրնկեմ։ Մեր գյուղացիները հիմնականում խաբեբա ժուլիկներ են։

Էնտեղ ասեցի, որ մեր գյուղատնտնեսոության չզարգանալու հիմնական պատճառներից են խաբեբա գյուղացիները։ Ճիշտ է տհաճ բան եմ ասում, քանի որ մենք մեծացել ենք արդար ու մաքուր գյուղացիների, ռանչպարների մասին պատմվածքներով, պատմություններով ու ֆիլմերով, բայց իրականությունը պետք է ճիշտ պատկերացնենք։ Էսօր գյուղացիները հիմնականում խաբեբա են։

Կաթ մթերողներից հարցերք, թե քանիսն են կաթին ջուր խառնում, խաղող մթերողներից հարցրեք, թե քանիսն են ավազ լցնում հետը, որ ծանր լինի, խնձոր կամ ծիրան արտահանողներից հարցրեք, թե ինչ են անում, եթե մեկ ժամ գլխնդրին չես կանգնում կամ կարտոֆիլ գնողներին հարցրեք, թե ինչ են լցնում կարտոֆիլի պարկի մեջտեղի մասը։ Ցուցակը կարող եմ շատ շարունակել։

Չեմ հիշում տեսաբաններից ով էր ասել, բայց տպավորվել է մոտս։ Նա հիմնավորում էր, որ տնտեսապես զարգանում են ազնիվ հասարակությունները, անազնիվները շատ ծանր ու դժվար են զարգանում։

Թարմ օրինակ բերեմ։ Մի քանի օր առաջ մի ընկեր 300 տոննա խնձոր արտահանելու պատվեր էր ստացել։ Առաջին 20 տոննան Աշտարակից ուղարկելու ժամանակ պատվիրատուն զանգել, ասելա էլ Հայաստանի անունը չտաք, ժուլիկներ եք, երբեք ձեր հետ գործ չեմ բռնի։ Ինչու՞։ Որովհետև մեկ ժամ բարձողների գլխին չեն կանգնել, երկու տոննա նեխած խնձոր են ուղարկել։ Արդյունքում երկու տոննա նեխած խնձոր “ծախեցին”, դրա փոխարեն զրկվեցին էս պահին 300 տոննայի պատվերից։ Աստված գիտի, թե հետագայում ինչքան կարտահանեին Հայաստանից։ Էսպիսի դեպքերը հարյուրովար են ու ոչ միայն արտահանողների հետ է էդպես պատահում։

Ցավոք ոնց որ լատինաամերիկյան, աֆրիկյան կամ ասիական երկրների հետ գործ ձեռնարկելուց գիտես, որ հնարավորության դեպքում քեզ խաբելու են, քանի որ գործ ունես խաբեբա հասարակությունների հետ, նույնն էլ մենք ենք։ Ու ինչքան շուտ դա ընդունենք, էնքան շուտ կապաքինվենք։

Ազնիվ, ճշտապահ ու աշխատասեր մարդկանց կարիք շատ կա մեր հասարակությունում։ Խաբելն արդյունավետ չէ, խաբելը շահավետ չէ։ Էդ պարզ ճշմարտությունը չեն հասկանում մեր “շուստրիները”։

Կոնֆերանսին լուծում էլ եմ առաջարկել, բայց հասարակությանը փոխելու լուծում չէ, այլ ուղղակի ժուլիկներին արտահանողների ցուցակից հեռու պահելու լուծում, բայց դե դա արդեն երկար կլինի, հիմա չեմ գրի, տեսանյութը շուտով կդնենք Չոր Մարքեթինգ Յութուբի ալիքով, կնայեք։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75