Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-1.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00-0.50
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Նորագավիթի ավտոմաքսատան պետն աշխատանքից ազատման դիմում է գրել
11/04/2019 15:12
Կիսվել

Նորագավիթի ավտոմաքսատան պետն աշխատանքից ազատման դիմում է գրել

Նորագավիթի ավտոմաքսատան պետը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցից, որին վարչապետը հրահանգել էր աշխատանքից ազատման դիմում գրել:

«Ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր տեղեր և ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ սենսացիա է պարունակում»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Անանյանը և հավելեց, որ մարդկային ճակատագրի հարց չկա այդտեղ:

«Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Նաև ավտոմաքսատան պետն է դիմում  գրել: Դա նրանց ընտրությունն է»,- ասաց Անանյանը:

Հարցին՝ ո՞վ էր ի վերջո պատասխանատու, որ դրոշն այդ վիճակում էր, ՊԵԿ նախագահն ասաց, որ պատասխանատուն ինքն է: «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել, ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել աշխատանքից»,- նշեց Դավիթ Անանյանը:

Նա հավելեց, որ բավարարել է աշխատակցի դիմումը, որը աշխատակցի ընտրությունն էր: «Մաքսատան պետի դիմումը գրվել է և ես բավարարելու եմ, նրա անունը Միրզոյան Հայկ է: Ինքն է ազատման դիմում ներկայացնելու ցանկություն հայտնել, ես հարգում եմ իր որոշումը»,- եզրափակեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցելելու ժամանակ դրոշը պատին հենած լինելու պատճառով հրահանգել էր, որ այդ սենյակի աշխատակիցները ազատման դիմում գրեն:

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03