Ժամանակ. Իզուր եք վիճում. Իրանն առաջիկա օրերին ինքը կարգելի ցեմենտի արտահանումը Հայաստան
«Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը:
Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաեւ ցեմենտի վրա, քանի որ այն եւս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար: Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտի ներմուծումը, թե ոչ հարցի շուրջ, իրանցիները այդ հարցը իրենք կլուծեն», – գրում է Ժամանակ օրաթերթը: