Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ. Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ
16/04/2019 15:47
Կիսվել

ՊԵԿ. Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի աշխատանքային այցն Իրան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»: Հուշագրով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի և Իրանի սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքը ճիշտ սահմանելու համար: Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տվյալների փոխանակման շուրջ կողմերի միջև հաստատվեց համագործակցություն և փոխադարձ օժանդակություն, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց արդյունավետ կազմակերպել սահմանով անցնող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը: Փաստաթղթի ստորագրմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև ավելի ամրապնդվեց գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման առումով: Երկկողմ առևտրաշրջանառության աշխուժացման համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ` ուղղված մաքսատուրքերից, հարկերից և վճարներից խուսափելու դեմ պայքարին:

Այցի շրջանակում կայացել է նաև երկկողմ հանդիպում Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆահրադ Դեջբասանդի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես՝ դիտարկվել են ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների ավելացման, ՄԱԶԾ-ի աջակցությամբ Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման վերաբերյալ հարցեր:  Անդրադարձ է եղել նաև ՄԱԶԾ-ի և ՀՀ ՊԵԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող միջազգային կոնֆերանսին, որի ընթացքում կքննարկվեն միջսահմանային մաքսային ընթացակարգերի, ինչպես նաև Հայաստանը Իրանի միջոցով՝ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, Չինաստանի և Հնդկաստանի շուկաների համար տարանցիկ և առևտրային միջանցք դարձնելու համար անհրաժեշտ գերակա միջոցառումների հետ կապված հարցեր:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69