Տնտեսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Կառավարությունը հավանություն տվեց խոշոր եղջերավոր կենդանիների օտարումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին
18/04/2019 17:02
Կիսվել

Կառավարությունը հավանություն տվեց խոշոր եղջերավոր կենդանիների օտարումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումն ազատել ԱԱՀ-ից:

Գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը մեկ վերապահում ուներ. առաջարկում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը սահմանել միայն ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց:

Միակ դեմը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր, որը նշեց՝ պետք է վերանայել կարծրատիպը, որ եթե առաջարկը իշխող ուժի պատգամավորից է, ապա պետք է դրական եզրակացություն տալ: «Մենք փորձում ենք օգտագործել մի գործիք մի տեղում, որի հասցեականությունը դժվար է համարել հիմնավոր: Գյուղատնտեսության համար ունենք հարաբերական թեթեւ հարկային ռեժիմ, իսկ տարբեր տեսակի արտոնությունները 2019-ի համար գնահատվել են 442 մլրդ դրամ: Այսինքն՝ այդքան գումար բյուջեն չի ստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ֆինանսների նախարարը:

Ջանջուղազյանը նկատեց, որ նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԱՀ-ից ազատելով, գները կնվազեն 20 տոկոսով, այսինքն՝ ԱԱՀ-ի չափով, սակայն դա այդպես չէ, քանի որ նախ ձեռք բերվող ապրանքների մեջ կա վճարված ԱԱՀ, ուստի կենդանու գինը այդ չափով ծանրանալու է, մյուս կողմից կա նաեւ սուբյեկտիվ գործոնը, որ անպայման չի, որ ԱԱՀ-ն հանելու դեպքում մարդը նվազեցնի գները:

Նա կոչ արեց ձեռնպահ մնալ այս փոփոխությունը կատարելուց:

Իր հերթին Գեղամ Գևորգյանը նշեց, որ հիմա գործող կարգավորումներով ստացվում է, որ դրսից ներմուծվող կենդանին ազատված է ԱԱՀ-ից, իսկ Հայաստանի տարածքում բուծվածը՝ ոչ, իսկ այս փոփոխությամբ հավասարության նշան ենք դնում այդ երկուսի միջև:

«Եթե ես գնամ Ռուսաստանից կամ Գերմանիայից տոհմային կենդանի ներմուծեմ, ինձ ազատելու եք ԱԱՀ-ից: Իսկ եթե ես այդ նույն կենդանին ձեռք բերեմ X տոհմային տնտեսությունից, չեմ ազատվելու հարկից»,- ասաց նա՝ հավելելով, որ իր տեսակետի հիմքում չի դրել պատգամավորին նեղացնել-չնեղացնելու հարցը:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտպանեց Գեղամ Գևորգյանի տեսակետը՝ նշելով, որ փաստացի տոհմային կենդանիների վաճառքից ոչ մի հարկ չենք հավաքում, իսկ այս արտոնությամբ խթանում ենք տոհմային կենդանիների արտադրությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ սա ֆրագմենտալ լուծում է: «Իսկ եթե պատգամավորը չնախաձեռներ, մենք չէի՞նք անելու: Այսպես ֆրագմենտալ պետք չէ մոտենալ խնդրին: Սրանով հարկային համակարգի որակը գցում ենք»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ եթե դրսից բերվող տոհմային անասունը ազատված է ԱԱՀ-ից, ապա ինչու պետք է Հայաստանում նույն անասունը չազատվի հարկից: Նա ավելի առաջ գնաց՝ առաջարկելով ոչ թե ազատել ԱԱՀ-ից, այլ գյուղացուն ետ վերադարձնել ԱԱՀ-ն:

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11