Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ
18/04/2019 17:47
Կիսվել

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ

Կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին կհատկացվի 19406.0 հազ. դրամ: Հիմնավորման համաձայն՝ 2018թ. այն չի կիրառվել, ինչն էլ ֆինանսական ծանր հետևանքներ է առաջացրել: Մասնավորապես, կուտակվել է մի քանի ամսվա աշխատավարձի պարտք: Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման առաջնահերթությունը, 2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: Արդյունքում՝ օժանդակություն կցուցաբերվի հանրապետության ամենահեռավոր և ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի բնակիչներին և խթանվի համայնքում գյուղատնտեսական արտադրանքը:

Ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանում փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման նկատմամբ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար տնտեսավարողների կողմից կատարված ներդրումների և ծախսերի մասնակի փոխհատուցում 50 տոկոսի չափով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար 70 տոկոսի չափով։

«Այս փուլում մեզ պետք է իրոք լուրջ խթանել: Լուրջ խթանենք, հետո կմտածենք, թե ոնց ենք հարկում, այսինքն՝ հարկային պոտենցիալ առաջացնել, հետո նոր մտածել հարկման մասին: Այսինքն՝ մեր ակնկալածից խելացի անասնագոմերի նկատմամբ հայտերը մոտավորապես 10 անգամ ավելի շատ են, քան կառավարությունը կանխատեսում էր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով բարձր որոկի կաթի արտադրության հարցին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարող է ստացվի այնպես, օրինակ, մենք հիմա ասում ենք բարձր որակի 90 հազար տոննայի կաթի դեֆիցիտ ունենք, որ պարզվի, որ շատ ավելի մեծ է առաջարկը, քան կա պահանջարկ: Բայց սա լրիվ տեղավորվում է մեր ռազմավարության մեջ: Մենք հիշում ենք, որ խնդիր ենք դրել արտահանմանը միտված տնտեսություն կառուցել, հետևաբար, այսօրվանից մենք պետք է այդ հնարավոր ռազմավարությունն ունենանք, թե ինչ հնարավոր արտահանման մեխանիզմներ և ուղիներ կարող են այստեղ լինել»:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75