Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վարչապետ Փաշինյանը տեղական ավիափոխադրողներ ունենալը համարում է ստրատեգիական նշանակության հարց
22/04/2019 18:24
Կիսվել

Վարչապետ Փաշինյանը տեղական ավիափոխադրողներ ունենալը համարում է ստրատեգիական նշանակության հարց

Հայաստանում տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է, սակայն կառավարությունը չի պատրաստվում ստեղծել ավիաընկերություն ու դրան տալ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկել Փաշինյանն այս մասին խոսեց ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

«Մենք ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, սակայն մեր տեսակետն այն չէ, թե կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային փոխադրողի կարգավիճակ տա դրան: Մենք քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայնների կառավարումը ստանձնած ընկերության հետ, փորձում ենք համատեղ հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենք: Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականություն: Եվ փորձում ենք հասկանալ, թե այն որքանով է համապատասխանում այսօրվա մեր պահանջներին ու ապագայի կարիքներին»,-ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ փորձում են նաև վերլուծել, թե այլ գործընկերների հետ հարաբերությունները որքանով են համապատասխանում Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO)-ի կողմից սահմանված ստանդարտներին ու չափանիշներին: Կան տեսակետներ, թե երեք կետերում բավարար կերպով հաշվի առնված չեն մեր ազգային ու պետական շահերը:

«Պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ, որպեսզի ցնցումներ չառաջացնենք: Սակայն մյուս կողմից ես համաձայն եմ, որ տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է: Սակայն մեր քաղաքականությունն այն չէ, որ ինչ-որ ընկերության մենաշնորհի դիրք տանք: Եթե մենք տեղական փոխադրողի համար պայմաններ ենք ստեղծում, պետք է ստեղծենք բոլոր տեղական փոխադրողների համար, որպեսզի այդ դաշտում նոր ընկերություններ ի հայտ գան»,-եզրափակեց Փաշինյանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08