Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ՀԾԿՀ նախագահը. Գազպրոմ Արմենիայում հնարավոր է 500-1000 աշխատակցի կրճատում
26/04/2019 19:57
Կիսվել

ՀԾԿՀ նախագահը. Գազպրոմ Արմենիայում հնարավոր է 500-1000 աշխատակցի կրճատում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է «Գազպրոմ Արմենիա» -ում աշխատակիցների հնարավոր կրճատումների խնդրին։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասել է.

«Աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը գազի սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։ Այս պահին չգիտեմ, թե որքան աշխատակից կկրճատվի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, բայց խոսվում է առաջիկա 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակցի կրճատման մասին»:

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն, որը սահմանում է 2019-ին Հայաստան մատակարարվող գազի սակագինը, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ն 165 ԱՄՆ դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և, ըստ էության, կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է ու այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա»-ին մատակարարվող գազը, մյուս օղակը` «Գազպրոմ Արմենիա»-ից դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության, ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա»-ն և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք: Գազի գնի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93