Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Կասպերսկի Լաբորատորիա. թվային խառնաշփոթը կիբեռսպառնալիք է ընկերությունների համար
29/04/2019 10:51
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. թվային խառնաշփոթը կիբեռսպառնալիք է ընկերությունների համար

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։  Դեպքերի 95%-ում, եթե մարդու սառնարանում կարգ ու կանոն է, ապա նրա աշխատանքային ֆայլերի պարագայում էլ ամեն ինչ կարգին է։ Իսկ ռուսաստանցիների 85%-ը, որոնք արձակուրդից առաջ կարգի են բերում սառնարանը, ճիշտ նույն խնամքով դասավորում են նաև էլեկտրոնային փաստաթղթերը հանգստի մեկնելուց առաջ։

Նման արդյունքներ է ցույց տվել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունը, որն ստացել է «Թվային խառնաշփոթ» անվանումը։ Հարցումն անցկացվել է տարբեր երկրների, ներառյալ՝ Ռուսաստանը, կազմակերպությունների 7000 աշխատակիցների շրջանում։

Կարգ ու կանոնը պահպանելու սովորությունը կարող է ծառայել նաև կորպորատիվ տվյալների պաշտպանության գործին, իսկ փաստաթղթերի քաոսը, ընդհակառակը, լուրջ սպառնալիք է ստեղծում դրանց անվտանգության համար։ Այնինչ, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ ռուսաստանցի օգտատերերի կեսից ավելին (60%) աշխատանքային սարքերում պահում են ֆայլեր, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն, որի բացումը կարող է վնասել ընկերության հեղինակությունը կամ ֆինանսական վնաս հասցնել դրան, աշխատակիցներին կամ հաճախորդներին։

Աշխատակիցների ստեղծած թվային փաստաթղթերի քանակն անընդհատ աճում է, իսկ ղեկավարները հաճախ լավ պատկերացում չունեն, թե ինչն է պահպանվում և որտեղ, և թե ինչպես է բաշխվում տվյալներին հասանելիությունը։ Թվային խառնաշփոթի վերացումը բարդ խնդիր է ընկերությունների՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունների համար, որոնք չունեն այդ նպատակով առանձնացված ռեսուրսներ։ Դրա լուծման կարևոր քայլ է որոշելը, թե հատկապես ով պետք է պատասխանատու լինի էլեկտրոնային գրագրության և աշխատանքային ֆայլերի անվտանգության համար։

Այսպես, աշխատակիցների 70%-ը կարծում է, որ փաստաթղթերին հասանելիության իրավունքների բաշխման համար պատասխանատու են ոչ թե իրենք, այլ ղեկավարները, տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության բաժինների աշխատակիցները։ Բայց չէ որ մարդկային գործոնը ոչ ոք չի չեղարկել. աշխատակիցները կարող են պատահաբար կամ դիտավորյալ  գործընկերներին կամ կողմնակի մարդկանց փոխանցել հասանելիությունը գաղտնի տվյալներին, ինչպես նաև շրջանցել արգելափակումները հնարամիտ գործիքների օգնությամբ։ Ներկայում, երբ փաստաթղթերի քանակը բազմապատկվում է ամեն օր, և տարածված է մեկ ֆայլում համատեղ աշխատանքի վարման գործելաոճը, թվային խառնաշփոթի հետևանքների մասին պետք է մտածի յուրաքանչյուր աշխատակից։

«Աշխատակիցներն ստեղծում են ֆայլերի հսկայական քանակ։ Արժե, որ ղեկավարները ուշադրություն դարձնեն այդ գործընթացի հետ կապված հնարավոր ռիսկերին, քանի որ թվային խառնաշփոթը սպառնալիքի տակ է դնում տվյալների պահպանվածությունը,- նշում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլոբալ վաճառքների գծով փոխնախագահ Մաքսիմ Ֆրոլովը։ – Իհարկե, սառնարանում կարգ ու կանոնը չի օգնի խուսափել վնասաբեր ծրագրային ապահովումից, սակայն, եթե համակարգչում կարգ ու կանոնին վերաբերվես նույնքան բծախնդրորեն, որքան սառնարանում պահման կազմակերպմանը, ապա տեղեկատվական սպառնալիքների զոհ դառնալու ռիսկն էապես կնվազի։ Պետք է աշխատակիցներին սովորեցնել խնամքով պահպանել էլեկտրոնային փաստաթղթերը, ինչպես նաև նրանց ապահովել պարզ, սակայն միաժամանակ արդյունավետ պաշտպանական լուծումով, որը կթեթևացնի աշխատանքը»։

Թվային խառնաշփոթի հետ կապված ռիսկերից պաշտպանվելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընկերություններին խորհուրդ է տալիս.

– աշխատակիցների հետ անցկացնել կիբեռգրագիտության դասընթացներ, որոնց ժամանակ կարելի է ձեռք բերել թվային աշխարհում անվտանգ վարքի գործնական հմտություններ։ Դա կօգնի անել, օրինակ, Kaspersky Automated Security Awareness Platform (ASAP) հարթակը;

– կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում և ծածկագրում՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար;

– կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը՝ չփակված խոցելիությունների առկայությունից խուսափելու համար;

– ընտրել փոքր և միջին բիզնեսի պաշտպանության համար հարմար լուծում՝ պարզ կառավարմամբ և անվտանգության հուսալի գործառույթներով, օրինակ, Kaspersky Small Office Security կամ Kaspersky Endpoint Security Cloud։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34