
2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 174,069 դրամ
2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 174,069 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):
Նշենք, որ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4․3% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4․4%-ով և կազմել 146,550 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3%-ով և կազմել 189,116 դրամ։