Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում
30/04/2019 12:29
Կիսվել

Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Ավելացված արժեքի շեմը կվերականգնվի՝ նախկին 115 մլն դրամի մակարդակով: Ներկայում իրավական առումով շեմը մեր երկրում 58.35 մլն դրամ է կազմում, որովհետև այդպես էր նախատեսված հարկային օրենսգրքով: Սակայն հայտարարվեց, որ կառավարության մակարդակում կա որոշում՝ շեմը վերականգնել  115 մլն դրամի մակարդակում: Նախագիծը նախատեսում է հետադարձ ուժով կիրառում: Եթե օրենքի ուժի մեջ մտնելու պահին որևէ վճարող դեռ չի հատել 58.35 մլն դրամի սահմանագիծը և, հետևաբար, չի համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, նրա համար շեմը վերականգնվում է 115 մլն դրամի մակարդակում: Իսկ եթե որևէ մեկն արդեն հատել է սահմանագիծն ու արդեն դարձել ավելացված արժեքի հարկ վճարող, նախագիծը չի ենթադրում, որ նա նորից պետք է վերականգնվի շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում»,- նշեց Պողոսյանը:

Նա ասաց, որ հարկման ռեժիմը դեպի ներքև փոխելու համակարգ չկա: Փոխնախարարը վստահեցրեց, որ դա ունի իր տրամաբանական բացատրությունը: «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի համարվել է  ավելացված արժեքի հարկ վճարող և դուրս է գրել համապատասխան հարկային հաշիվ տեսակի փաստաթղթեր, դիմացի կողմին հնարավորություն է տվել հաշվանցում կատարելու: Հիմա եթե նրան վերականգնենք շրջանառության հարկ վճարողի մակարդակում, խնդիրներ ենք ստեղծելու նրանց հետ գործարքի մեջ մտածների համար»,-նշեց Պողոսյանը:

Նրանց գնահատմամբ՝ եթե օրենքը հաջողվի ընդունել մայիսին, այն հարկ վճարողները, որոնք իրապես խոշոր չեն ու իրենց տարեկան գործունեության արդյունքներով չեն գերազանցելու 115 մլն դրամի շեմը, մայիսին այլ հավասար պայմաններում մեծ հավանականությամբ գերազանցած չեն լինի նաև 58.35 մլն դրամի շեմը:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ իրենց գնահատմամբ՝ շրջանառության հարկի շեմի բարձրացման արդյունքում բյուջեի հարկային եկամուտների կորուստը կկազմի 11.5 մլրդ դրամ՝ շատ պահպանողական հաշվարկներով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75