Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վիվասել-ՄՏՍ. Մեկնարկել է բնակարանաշինության աջակցությանն ուղղված՝ 2019 թվականի ծրագիրը
30/04/2019 17:11
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Մեկնարկել է բնակարանաշինության աջակցությանն ուղղված՝ 2019 թվականի ծրագիրը

Ընթացիկ տարվա բյուջեն հաստատվել է, ծրագիրը՝ հստակեցվել: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին: Գործընկերների աջակցության թիրախն այս տարի դարձյալ մարզերն են: Տուն կառուցելու, ընտանիքներին վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից ազատելու՝ գործընկերների կամքը հաստատուն է: Նոր բնակարանի կառուցման լուրը ընտանիքներից մեկն ստացել է անակնկալ հեռախոսազանգով: Աջակցող կազմակերպությունների համատեղ որոշումը կայացվել է տարեսկզբին իրականացված շրջայցից ու նկարահանումներից հետո կատարված ուսումնասիրության արդյունքում:

Հասոյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում, 18 քմ մակերեսով վագոն-տնակում: Մետաղական կացարանի ու հողատարածքի գումարը մաս-մաս վճարելու համար, ընտանիքի հայրը երկու անգամ մեկնել է արտագնա աշխատանքի: Կառուցել է նաև ինքնաշեն ջերմոց՝ ապագայում հավելյալ եկամտի ակնկալիքով: Սակայն տուն ունենալու ցանկությունը մնացել է երազանք: Արդեն շուրջ ութ տարի, առողջական խնդիրներ ունեցող Սուրենն իր կնոջ և երեխաների հետ ապրում է մի փոքր սենյակում, որը ննջասենյակ, հյուրասենյակ ու լոգարան է ծառայում՝ օրվա տարբեր ժամերի: Կինը՝ Զարինեն, օրը համակարգում է հստակ ժամանակացույցով՝ տան բոլոր գործերը հասցնելու համար:

«Ամուսնուս ծնողների տանից մետաղական տնակ տեղափոխվելու որոշումը հեշտ չէր կայացնել, բայց ստիպված էինք. տասներկու հոգով ապրում էինք մեկ հարկի տակ: Երբ նոր էինք տեղափոխվել, ոչինչ չունեինք: Ջուրը վերցնում էինք հարևաններից: Այժմ, բարեկամների օգնությամբ՝ լուծել ենք ջրի խնդիրը, սակայն մենք դեռևս քնում, սնվում և լոգանք ենք ընդունում միևնույն սենյակում: Չնայած ռեսուրսների և հարմարությունների բացակայությանը, փորձում եմ թաքցնել անհանգստությունս ու հոգալ ընտանիքիս կարիքները: Եվ այդ ամենը՝ ժպիտով, որպեսզի երեխաներս չընկճվեն: Ցավոք, մենք չենք կարող մեզ թույլ տալ կառուցել կամ գնել նոր տուն», – ասաց Զարինեն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, ընթացիկ տարում, Հասոյանների համար տուն կկառուցվի:

«Մենք սկսում ենք 2019 թվականի՝ բնակարանաշինության ծրագիրը: Ուրախ եմ, որ այս գործընթացը շարունակվող է: Ոտքի կանգնող ամեն ընտանիքի հաջողություն մեր հաղթանակն է: Մի առիթով, այս ընտանիքներին համեմատել եմ քարը ճեղքող ծառի հետ, որը չի կոտրվում: Նրանց կողքին ճիշտ ժամանակին հայտնվելը հաճախ կարևոր ու մեծ փոփոխություն է բերում նրանց կյանք: Հպարտ եմ՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ տարիների գործընկերության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծրագրի շարունակականությունը բազում ընտանիքների համար երկար սպասված հույսերի իրականացումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ hամագործակցության շնորհիվ բազում ընտանիքներ են գտել իրենց երջանկությունը: Ընտանիքի կենցաղային պայմանների բարելավումը նրանց կյանքի որակական փոփոխության երաշխիքն է: Շնորհակալ ենք այս համագործակցության համար»,-ասել է « Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Գործակցության մեխանիզմները հստակ են. ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը և մի շարք այլ չափորոշիչներ: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաև, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  մոտ 700 ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2