Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կառավարության խնդիրն Է անել այնպես, որ տնտեսական գործունունեության համար որևէ մեկը չունենա կառավարության կարիքը
04/05/2019 14:08
Կիսվել

Կառավարության խնդիրն Է անել այնպես, որ տնտեսական գործունունեության համար որևէ մեկը չունենա կառավարության կարիքը

Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է դրվի անհատական ջանքը: ՀՀ քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտաշատում «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես-ներդրումային ծրագրերի համաժողովին այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն են: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չէր կարող անել կամ եթե կարող էր անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Հեղափոխությունից հետո քաղաքացին կարող  է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ, պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների մասին, երբ օգտվում են սեփական ազատություններից և իրացնում դրանք»,-ասաց Փաշինյանն ու հավելեց`  այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի որևէ բանով սահմանափակված չէ: Սակայն, նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրը ունի քսանչորս ժամ, շաբաթը` յոթ օր: Նախկին այդ իներցիան մեզ այսօր խանգարում է»,-նշեց վարչապետ Փաշինյանը:

Դիմելով գործարարներին` վարչապետն ասաց, որ կառավարության հիմնական խնդիրն այնպես անելն է, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը: «Մեր առաքելությունն է, որ մարդիկ ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու կարիքը: Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ մարդկանց քաջալերելը, նրանց ստեղծարար ընդունակությունները և հմտությունները զարգացնելը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` այսօր արդեն տասնյակ օրինակներ կան:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01