Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
Սուրեն Պապիկյան. Արարատի մարզը իր տնտեսական պոտենցիալով ու հնարավորություններով կարող է Հայաստանում դառնալ առաջնային
04/05/2019 20:36
Կիսվել

Սուրեն Պապիկյան. Արարատի մարզը իր տնտեսական պոտենցիալով ու հնարավորություններով կարող է Հայաստանում դառնալ առաջնային

Հայաստանի գյուղատնտեսական որակյալ արտադրանքի հիմնական մասը գեներացվում է Արարատի մարզում: Մարզն այն եզակիներից է, որտեղ համադրված են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտաշատում «Արարատ գրուպ» ջրերի գործարանում անցկացվող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին լրագրողների հետ զրույցում մարզի հնարավորությունների մասին խոսեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Արարատի մարզն այն յուրահատուկ մարզերից է, կարելի է ասել, որ Հայաստանում եզակին է, որտեղ համադրված են և արդյունաբերությունը, և գյուղատնտեսությունը: Այսինքն՝ այստեղ առկա են բոլոր հնարավորությունները, որ Արարատի մարզը Հայաստանում իր տնտեսական պոտենցիալով ու հնարավորություններով դառնա առաջնային: Մեր գյուղատնտեսական որակյալ արտադրանքի հիմնական հատվածը գեներացվում է Արարատյան դաշտում, ու դրա զգալի հատվածը հենց Արարատի մարզում: Եվ այն միտումը, որը նկատվում է՝ ինտենսիվ նոր այգիների տնկումը, նաև կաթիլային ոռոգման համակարգի անցկացումը և ջրի պահանջարկը, ավելի լայն հողատարածքների առկայությունը, մեզ հուշում է, որ առաջիկա տարիներին այստեղ տեղի է ունենալու թե գյուղատնտեսության ոլորտում, թե գյուղատնտեսական արտադրանքի մշակման ոլորտում իրոք տնտեսական աճ»,-ասաց Պապիկյանը:

Նա նատեց, որ մարզում մասնավորապես մեծ է հողատարածքների պահանջարկը, երբ արտասահմանյան հայրենակիցները գալիս են և Հայաստանում ուզում են ունենալ այգիներ, զբաղվել այգեգործությամբ և արտադրանքը արտահանել: Այս առումով խնդիր կա,  հողատարածքները մասնատված են, և դրանց հիմնական հատվածի սեփականատերերը պատրաստ չեն դա տրամադրել այլ գործարարի, նրանց մի մասն արտերկրում է: Եվ ըստ էության այդ հողերը զգալի մասը պարապուրդի է մատնված: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այդ ուղղությամբ նախագիծ է մշակում:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95