Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ներդրումային ծրագրերի փաթեթները կենթարկվեն փորձաքննության և կներկայացվեն էլեկտրոնային հարթակում. Փաշինյան
04/05/2019 20:47
Կիսվել

Ներդրումային ծրագրերի փաթեթները կենթարկվեն փորձաքննության և կներկայացվեն էլեկտրոնային հարթակում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը՝ հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը գոհունակություն է հայտնել համաժողովի աշխատանքներից ու անդրադարձել դրա շրջանակում ներկայացված ձկնարդյունաբերության ոլորտի զարգացման նոր մոդելին: «Այս հարթակից լսեցինք մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը: Առաջարկված ծրագիրը պետք է կառավարության ուշադրությանն արժանանա, որովհետև երկար ժամանակ օդում կախված է եղել հարցը` մենք պետք է ընտրենք արտեզյան ավազանը, թե ձկնարտադրությունը: Հետևաբար, այն լուծումը, որ այսօր առաջարկվեց, հույս ունեմ, որ իսկապես հաջողված է: Լուծումը տեղի է ունենալու ագրարային համալսարանի մասնակցությամբ: Մեր պատկերացումը համալսարանների գործունեության հետ կապված այդպիսին է, որովհետև համալսարանը դիպլոմ բաժանող չէ, այլ գործ անող ու լուծումներ առաջարկող: Ուզում եմ քաջալերել համալսարանի նոր ղեկավարությանը, որ նրանք այդ պրոցեսը շարունակեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ սա արդեն նմանատիպ երրորդ համաժողովն է: «Ի՞նչ պետք է արվեն այստեղ ներկայացված նյութերը: Կառավարության դերն այս ողջ պրոցեսում պետք է հստակ լինի: Մեր հաջորդ փիլիսոփայական մակարդակի խնդիրը գործընկերային կորպորատիվ համակարգ ներդնելն է: Մարդ կա, որ ունի փող` չունի գաղափար, մարդ կա` ունի գաղափար, չունի փող: Մեր հին տնտեսական մտածողության խնդիրը հետևյալն է. մարդն աշխատում է գործընկեր չունենալ: Նոր ժամանակի ամենակարևոր խնդիրն է ներդնել այնպիսի մշակույթ, որ գործարարը կարողանա գործարարին վստահել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը պետք է հավաքի երեք համաժողովների ընթացքում ներկայացված բոլոր բիզնես առաջարկները և այդ փաթեթները ենթարկի մասնագիտական փորձաքննության` հասկանալու, թե գաղափարը որքանով է ռեալ և իրականանալի:

«Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները պետք է իրենց եզրակացությունը ներկայացնեն: Մենք ունենք պոտենցիալ ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակ, որտեղ էլ իրականանալի ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն, որպեսզի պոտենցիալ գործընկերները կարողանան միմյանց գտնել»,- ասել է վարչապետը` շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01